You are here

«Ծաղկի տոն» խորագրով միջոցառում

Մայիսի 11-ին կրթության և գիտության նախարարության  «Ընտանիք» մանկապատանեական ստեղծագործության կենտրոնում գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության խմբակների սաները ներկայացրին «Ծաղկի տոն» խորագրով գեղարվեստական միջոցառումը:
Նպատակն էր  սերմանել հոգատար վերաբերմունք մայր բնության հանդեպ, արժևորել մարդու և բնության անքակտելի կապը,  զարգացնել  գեղեցիկը  զգալու և գնահատելու կարողություններ:
Միջոցառման ընթացքում սաները հանդիսատեսին ներկայացրին ծաղիկների մասին հետաքրքիր տեղեկություններ, ասմունքով ու երգով բնութագրեցին բնության գեղեցիկ ու հրաշալի այդ ստեղծագործությունները:
Բեմականացման միջոցով սաները ցուցադրեցին ծաղիկների թագուհու ընտրությունը, որին հաջորդեց պարարվեստի խմբակի սաների «Կախարդված  ծաղիկներ» և «Ուրախ պար» գեղեցիկ պարային ելույթները, որոնք հանդիսատեսին հաղորդեցին բարձր տրամադրություն: 
Ցերեկույթի ավարտին մասնակիցները ներկաներին մաղթեցին, որ յուրաքանչյուր օրը լինի ծաղիկների նման գեղեցիկ ու գունագեղ:
Միջոցառումը նպաստեց ծաղիկների և բույսերի վերաբերյալ սաների  գիտելիքների հարստացմանը: 
 
Ն. Մարտիրոսյան
 
    
14/05/2018