ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 1988թ. աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն իրականացնում է «Հայաստանի աղն ես, Գյումրի՛» խորագրով միջոցառումների շարք.
• Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների և Ջավախքի դեռահասների հյուրընկալում «Ընտանիք» կենտրոնում, ծանոթացում կենտրոնի գործունեությանը, ըստ նախընտրած մասնագիտություների ազգային արհեստի ու արվեստի խմբակներում գործնական դասընթացների մասնակցություն
• Այցելություներ Մարմաշենի վանական համալիր, Մինաս Ավետիսյանի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններ, Հովհ. Շիրազի, Մհեր Մկրտչյան հուշատուն-թանգարաններ, Ասլամազյան քույրերի պատկերասրահ
• Ծաղկեպսակի խոնարհում Սբ. Ամենափրկչի տարածքում գտնվող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ, ծանոթացում Խաչքարերի պուրակում Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակով ստեղծված նմուշներին, մասնակցություն Յոթ Վերք եկեղեցում մատուցվող Սբ. Պատարագին
• Հանդիպում, զրույց-քննարկում վաստակաշատ գյումրեցի արվեստագետների, բանաստեղծների և մշակութային գործիչների հետ և սեմինարի անցկացում, ստեղծագործական մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքների ցուցադրություն, գեղարվեստական միջոցառում
• Մասնակցություն Գյումրու օրվան նվիրված քաղաքային միջոցառմանը
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում նորադիր երգեհոնի ունկնդրում
«Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ նկարչական և խեցեգործական ֆլեշմոբերի անցկացում
«Ընտանիք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով
Տնօրինություն
25/09/2018