You are here

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկների՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով գունեղ միջոցառում

Աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի առիթով Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկներն ուրախ տրամադրությամբ, խինդ ու զրնգուն  ծիծաղով լցրեցին: Իրենց տոնն էլ ավելի գունավորեցին ժպիտներով ու համերգային  միջոցառմամբ՝ խախաղության ուղերձ հնչեցնելով իրենց  անաղարտ  շուրթերից:  Կենտրոնի՝ պարարվեստի, երգարվեստի, մարտարվեստի, թատերարվեստի,  դուդուկի, դհոլի և խմբակի սաներն հանդես եկան գեղարվեստական ելույթներով: Փոքրիկներն իրենց գեղեցիկ  ելույթներով ու  անմիջականությամբ  ջերմացրեցին ներկաների սրտերը` հրճվանքի և գոհունակության պահեր պարգևեցին մեծահասակներին: Դուդուկի և դհոլի խրոխտ հնչյունների, պարարվեստի նուրբ շարժումների կատարումներով մանկան մաքուր երազներում ճախրելու թևեր ու ուժ փոխանցեցին հյուրերին:   «Իմ երազանքի հեքիաթը» թատերական ներկայացմամբ, թատերավեստի խմբակի փոքրիկ դերասաններն իրենց անկեղծ երազանքը՝  «Խաղաղություն աշխարհի մանուկներին»  ուղերձ  հղեցին,  բարին գործելու և աշխարհը մանկան մաքրությամբ լցնելու հավատով: Կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի խմբակի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն, և մարտավեստի ցուցադրական ելույթներ անցակցվեցին: Մանրանկարչության, գեղանկարչության  խմբակների սաներն իրենց հասակակիցների հետ նկարչական, կավճանկարի հետաքրքիր աշխատանքներ կատարեցին:  «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն՝  Արթուր Մինասյանը, հունիսմեկյան տոնական միջոցառմանը բարեմաղթանքներ  հղեց՝ հայրենիքի վաղվա պայծառ ապագան կերտող սերունդին փոքրիկ հյուրերին ու կենտրոնի սաներին, մաղթելով վերջիններիս անհոգ ու մանկության խաղաղ երկինք, հոգեպարար ու  քաղցր հիշողություններով լի օրեր: Կենտրոնի մանկավարժներն ամեն ջանք ներդնում են սաներին երջանիկ կենսակերպ ու կրթամշակութային բարձր որակ ապահովելու  համար:

01/06/2022