«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերը սահմանամերձ Բավրա համայնքում մեծ ոգևորությամբ և աշխատանքային հագեցած գրաֆիկով անցկացվեց: «Ընտանիք» կենտրոնի՝ ուլունքագործության, ասեղնագործության, թաղիքագործության, կարպետագործության, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, կավագործության հմուտ մանկավարժներն, վարպետության դասերը սկսեցին դեռահասներին արվեստի ու արհեստի հնագույն ճյուղերի պատմությունները ներկայացնելով: Դեռահասներից շատերը մասնագիտության ընտրության հարցում կարողացան կողմնորոշվել:
Բացի այդ ծրագիրն արժևորում է միջհամայնքային համագործակցության, համախմբվածության ամրապնդումը։ Համայնքների մանկավարժներն ևս մասնակից լինելով, տեսական և գործնական դասընթացներին, բացահայտում են իրենց բնակավայրում նախընտրելի մասնագիտություններն, ինչու չէ նաև փորձում կազմակերպել դրանց ուսուցումը դեռահասների շրջանում:
Համայնքային այցերը շարունակվում են։