Հունիսի 29-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մարտարվեստի խմբակի սաների ցուցադրական ելույթ-միջոցառումը։ Սաների ցուցադարական ելույթը տարվա ընթացքում վարպետաց դասերի, անհատական պարապմունքների, մարզադպրոցների պրոֆեսիոնալ մարզիչների հետ միացյալ դասերին ձեռք բերած գիտելիքների ստուգատես էր նաև։ Սաները լավագույնս ներկայացրին մարտարվեստի հմտությունները, որոնք մարզիչ Սարգիս Վարդանյանը առանց ջանք խնայելու տվել էր սաներին։ Ցուցադրական ելույթին ներկա էին Կյոկուշինկայ կարատեի մարզիչներ, մարզիկներ, ծնողներ և մարազաձևով հետաքրքված սաներ։
Ցուցադրական ելույթն հագեցած էր մենամարտերով, ակրոբատիկ վարժություններով, մարտարավեստին հատուկ վարժություններով (տամեշիվարի), այն էլ ավելի նպաստեց արևելյան մարտարվեստների՝ Կյոկուշինկայ կարատեի նկատմամբ հետաքրքրությանը, սաները ձեռք բերեցին ավելի հմուտ ու անկաշկանտ մենամարտերում ներկայանալու հմտություններ։ Ցուցադրական ելույթների մասին իրենց գոհունակության խոսքերն հայտնեցին մարտարվեստի պրոֆեսիոնալները, շեշետելով, որ մարզաձևում այն գաղափարը, որ սաներին փոխանցում է «Ընտանիք» կենտրոնի մարզիչը, տվել է իր դրական պտուղները, սաները գերազանց տիրապետում են մարտարվեստի թե փիլիսոփայական գաղափարին, թե տեխնիական հմտություններին։ Ցուցադրական ելույթը նպատակ ուներ նաև լավագույնս ներկայացած սաներից ձևավորել հավաքական թիմը, որը կներկայանա թե հանրապետական, թե միջազգային առաջնություններում։ Իսկ այդ նախադրյալներով Ընտանիք կենտրոնի մարտարվեստի խմաբկի սաներից գրեթե բոլորն են օժտված։