You are here

«Ռոբոտաշինության և կապի միջոցների դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ » խորագրով բաց դաս

«Ընտանիք» կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաները՝  «Ռոբոտաշինության և կապի միջոցների դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ» խորագրով բաց դասին ցուցադրեցին իրենց պատրաստած բազմաֆունկցիոնալ ռոբոտները։ Պատանիները նաև ներկայացրին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ռոբոտների՝ կոնստրուկտիվ մոդելների մշակման տեխնիկան, սխեմաները, արդյունավետ աշխատանքի մեխանիզմները, զուհագեռ խոսելով երկրի տնտեսության զարգացման գործում դրանց անհրաժեշտության մասին։

Ցուցադրությունը մեծ հետաքրքություն առաջացրեց հյուրերի մոտ, ովքեր իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին սաներին, լսելով հետաքրքիր և սպառիչ պատասխաններ:

Դեռահասները կարևորեցին ոլորտի արդիականությունը երկրի տնտեսության զարգացման գործում, խոստանալով էլ ավելի կատարելագործել ռոբոտաշնության ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները:

30/06/2023