Մեր օրերում ռոբոտաշինությունն ամենահեռանկարային և պահանջված ոլորտներից է համարվում։ Աշխարհի բոլոր առաջադեմ երկրները գրեթե բոլոր բնագավառներում ձգտում են ավտոմատացման՝ հնարավորին նվազեցնելով մարդկային աշխատուժի կիրառությունը։ Ապա ովքե՞ր պետք է աշխատեն մարդկանց փոխարեն. պատասխանը մեկն է՝ ռոբոտները։ Այս մասին «Ընտանիք» կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաները ցուցադրեցին պատրաստած ռոբոտների տեխնիկական հնարավորությունները: Տեխնոսերները խոսեցին ռոբոտաշինության ոլորտում իրենց ներդրման ու զարգացման հեռանկարների մասին։ Ցուցադրեցին նոր գաղափարներով, գիտելիքներով մշակած՝ կրթության, արդյունաբերության ու այլ ոլորտներում ռոբոտների կոնստրուկտիվ մոդելները, ներկայացրեցին դրանց սխեմաներն ու արդյունավետ աշխատանքի մեխանիզմները:
Ցուցադրությունը մեծ հետաքրքություն առաջացրեց հյուրերի մոտ, ովքեր իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին սաներին։ Խմբակի դեռահասները կարևորեցին ոլորտի արդիականությունը, երկրի տեստեսության զարգացման գործում: