You are here

Սանասար Մանուկյանը Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Օգոստոսի 2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 600 մարզիկներ՝ 22 երկրներից։ Հայաստանը ներկայացնող հավաքականում նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաներն են ներկայացել։ Համառ պայքարում կենտրոնի մարզիկներից Սանասար Մանուկյանը չորս մենամարտ է ունեցել, որից մեկը Ադրբեջանը ներկայացնող մարզիկի, մյուսները Ղազախստանի ներկայացուցիչների հետ։ Մենամարտերում բացարձական հաղթանակ տանելով մրցակիցների դեմ Սանասարը հռչակվել է պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Սանասարը «Ընտանիք» կենտրոն հաճախում է 2016 թվականից և վերջինս միջազգային կարգի մրցանակակիր է, Հայաստանի առաջնությունների դափնեկիր, այժմ Սանասարը պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Կենտրոնի ևս երկու սան Յուրի Կրոմովը և Վիգեն Ղալաչյանը նույնպես ցուցաբերել են լավ արդյունքներ։ Կենտրոնի աշխատակազմը շնորհավորում և մաղթում է սաներին նոր վերելքներ և նվաճումներ։

16/08/2024