Հոկտեմբերի 23-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց՝ «Ուսուցչի դերի փոփոխությունը որպես քոուչ՝ նախագծահեն ուսումնառության համատեքստում» խորագրով: Այն վարեց Նիդերլանդների «Ալվան ծաղիկ» հիմնադրամի համահիմնադիր Սերվաաս Բեոնքը։
Դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվեց Քոուչի հիմնական գիտելիքների և տեխնազիում մեթոդի գաղափարներն ու նշանակությունը, ինչպես նաև մանկավարժի դերի փոփոխությունն ու խմբային աշխատանքի կարևորությունը։ Հատուկ ուշադրություն դարձվեց ուսուցման մեջ հետադարձ կապի ապահովման մեխանիզմներին, ինչը կնպաստի սովորողների բազմակողմանի և նոր հմտությունների ձևավորմանը և ուսումնառության արդյունավետությանը։
23/10/2024