You are here

Ուսումնական տարվա ամփոփում

ՀՀ ԿԳն Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը hունիսի 20-ից հուլիսի 12-ը ամփոփեց 2015-2016 ուսումնական տարվա արդյունքները:Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը:
Գյումրու «Ընտանիք» կենտրոնում և Շիրակի մարզի Բասեն, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ջրառատ, Ցողամարգ համայնքներում անցկացված հաշվետու ելույթների, ցուցահանդեսների միջոցով գնահատվեց և ստուգվեց սաների ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները:
Ընդհանուր առմամբ ուսումնական տարին բեղմնավոր էր ու գերհագեցած: Տարվա ընթացքում սաների և մանկավարժների ցուցաբերած աշխատանքների արդյունքներն ակնհայտ էր և գոհացնող. մասնակցություն բազմաթիվ միջազգային նկարչական և հանրապետական մրցույթների, մրցաշարերի, մարզային և քաղաքային միջոցառումների, որտեղ սաները գրանցել են լուրջ հաջողություններ ու ձեռքբերումներ` զբաղեցնելով մրցանակային բարձր հորիզոնականներ: 
Հուլիսի 8-ին «Ընտանիք» կենտրոնում կայացած հաշվետու համերգին իրենց լավագույն գեղարվեստական կատարումներով ներկայացան կենտրոնի և համայնքներում գործող պարարվեստի, ազգագրական երգ ու պարի, դուդուկի խմբակների սաները:
 Միջոցառումներին ներկա էին համայնքների դպրոցների տնօրեններ, արհեստի և արվեստի վաստակաշատ գործիչներ, մանկավարժներ, բնակիչներ, կենտրոնի սաներ:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը մրցանակներ ու պատվոգրեր հանձնեց ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած և շնորհաշատ սաներին:
 
Հ. Սարգսյան