ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 28-ին կազմակերպեց «Սպորտը կյանքի կենարար աղբյուր» խորագրով սպորտլանդիա՝ նվիրված ֆիզկուլտուրայի միջազգային օրվան:
Սպորտլանդիայի նպատակն էր նպաստել սաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, ձևավորել առողջ ապրելակերպին հետևելու մշակույթ և խթանել հետաքրքրություն տարբեր սպորտաձևերի նկատմամբ: Երաժշտության ներքո քայլերթով խաղահրապարակ մտան կենտրոնի տարբեր խմբակներից ձևավորված թիմերը՝ «Արցախ», «Արարատ», «Շիրակ» և «Կիլիկիա» անվանումներով:
Մեծ էր յուրաքանչյուր խմբի մոտ լավագույն ներկայանալու և հաղթելու ձգտումը: Սպորտլանդիայի ընթաքում մասնակից սաները կատարեցին տարբեր վարժություններ՝ վազք գնդակով, անցում օղակների միջով և մարմնամարզական նստարանով, ցատկ պարանով, թենիսի գնդակի նետում դույլի մեջ, պարանի ձգում և այլն: Մրցաշարին ներկա հյուրերը, ժյուրիի անդամները և մրցավարական կազմը բարձր գնահատեցին սաների ֆիզիկական պատրաստվածությունը:
Համառ պայքարի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց «Շիրակ», 2-րդ տեղը՝ «Արարատ», 3-րդ տեղը՝ «Կիլիկիա» թիմերը: Մրցանակային տեղեր գրաված խմբերին շնոհվեցին պատվոգրեր:
Ս. Վարդանյան
28/06/2017