You are here

«Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց

Ծրագրի ավարտն ազդարարող փակման արարողությունը լի էր ուրախությամբ և թախիծով: Երեկոյի ընթացքում երաժշտության հնչյունների ներքո խմբերը ներկայացան քայլերթով՝ ծածանելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Ֆրանսիայի դրոշները: 
Ճամբարականները եռագույն դրոշի գույներով կազմեցին շրջաններ և հանդես եկան միասնական շուրջպարով:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն ամփոփելով ծրագիրը՝ պատվոգրեր և մրցանակներ հանձնեց սպորտային մրցումներում, գեղարվեստական ու տարաբնույթ այլ միջոցառումներում լավագույնս դրսևորած մասնակիցներին ու խմբերին:
Երեկոն եզրափակեց հրաժեշտի խարույկը` որպես համախմբվածության և բարեկամության խորհրդանիշ: 
 
      
 
30/07/2017