
Միջոցառման բացումը կատարեց Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցու քառաձայն երգչախումբը /ղեկավար և դիրիժոր՝ Ս. Վարդանյան/, Կոմիտասի «Տեր Ողորմեա» շարականով, որից հետո կենտրոնի երգարվեստի խմբակի սաները միացան քառաձայն երգչախմբին՝ կատարելով Զարեհ Արք. Ազնավորեանի «Տէր Ողորմեա»-ն: Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները /խմբավար և դիրիժոր՝ Արևիկ Թանաշեան/ հաջորդաբար ներկայացրին Կոմիտասի «Լուսնակն անուշ», «Գութանը հաց եմ բերում», «Յար ջան արի», «Հով արեք», «Ալագյազ», «Խնկի ծառ» «Գարուն ա» և «Քաղհան» ստեղծագործությունները:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, ով բարձր գնահատեց սաների ելույթը:
Ա.Թանաշեան


22/04/2019