
Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները և ծնողները:
Մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ըստ աշխատանքի՝ նրանք բաժանվեցին խմբերի: Դեռահասները պատրաստակամությամբ և ջանասիրությամբ մասնակցեցին մաքրման աշխատանքներին կենտրոնի ներսում, բակում և հարակից տարածքներում: Ձմռանն ընդառաջ շաբաթօրյակի մասնակիցները կատարեցին ծառերից թափված տերևների հավաքում, այրում և կուտակված աղբի տեղափոխում աղբավայրեր:
Շաբաթօրյակի ավարտին կենտրոնի տարածքում տեղադրվեցին աղբարկղեր և «Մաքուր պահե՛նք մեր բակը» կարգախոսով զգուշացնող ցուցանակ:
Ք. Մխիթարյան





25/11/2019