
7-ից բարձր տարիքային խմբերի մասնակիցները ներկայացան տարբեր ժանրերում՝ ակադեմիական վոկալ, էստրադա, ժողովրդական երգեցողություն, ջազ, փոփ:
Մրցույթին մասնակցեցին նաև ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի թվով չորս սաներ: Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության փորձառություն: Նրանք ներկայացան առաջին և երկրորդ տարիքային խմբերում՝ տարբեր անվանակարգերում հետևյալ ստեղծագործություններով.
Նորայր Հակոբյան՝ Էդուարդո Կապուա «Օ~սոլե միո»,
Սարգիս Հակոբյան՝ Վլադիմիր Շահինսկի «Չունգա-Չանգա»
Կարինե Տիգրանյան՝ Վլադիմիր Շահինսկի «Թևավոր ճոճանակ»
Գառնիկ Ավագյան՝ Ռուբեն Հախվերդյան «Իմ փոքրիկ նավակ»
Մրցույթ-փառատոնն անցկացվեց բաց քվեարկությամբ:
Մասնակից չորս սաներն էլ իրենց տարիքային խմբերում գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը:
Մրցույթի ավարտին տեղի ունեցավ գալա-համերգ և մրցանակաբաշխություն, որի ընթացքում կենտրոնի դեռահասները ստացան պատվոգրեր և գավաթներ, իսկ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնին տրվեց խրախուսական մրցանակ՝ համագործակցության և ակտիվ մասնակցության համար:
Շնորհավորում ենք «Ընտանիք» կենտրոնին՝ փառահեղ հաղթանակի համար:
Ա. Թանաշեան







24/07/2018