Միջոցառման նպատակն էր արժևորել հումորի դերը կյանքում, հաղորդել ներկաներին ուրախ տրամադրություն, սաներին սովորեցնել բեմում երգիծանքը ճիշտ ներկայացնել:
Պոեզիայի թատրոնի խմբակի սաները ներկայացրին Լեռ Կամսարի ստեղծագործությունների մոտիվներով բեմականացում, մարմնավորեցին նրա կերպարը, տեղեկություններ հաղորդեցին երգիծաբանի կենսագրականի և մտորումների մասին:
Երաժշտության ներքո ընթերցվեցին ծիծաղին նվիրված բանաստեղծություններ: Միջոցառմանը զուգահեռ նկարչական խմբակի սաները դահլիճում հանպատրաստից նկարեցին ներկաների ծաղրանկարները, որոնց ցուցադրումը հիացմունք և ծիծաղ պատճառեց հանդիսատեսին:
«Առանց ծիծաղի կյանք չկա, դա իմ կոչումն է, ծիծաղեցնել իմ հումորով ու քայլել Ձեզ հետ, լինել Ձեր շարքերում»,- այսպիսի խոսքերով ավարտեց «գրողը» իր ելույթը:
Միջոցառումը եզրափակեց ծաղրածուն`իր ծիծաղաշարժ շարժումներով, ասույթներով լցված փուչիկներ և գարնանային ծաղիկներ բաժանելով: Ներկաներն արտահայտեցին իրենց գոհունակությունը արդիական, բազմաբովանդակ միջոցառման համար:
Մ. Խաչատրյան