You are here
Նորություններ
Հոկտեմբերի 17-ին Գյումրու Խաչքարերի պուրակում ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր «Իմ քաղաքի աշունը» խորագրով ցուցահանդես՝ գեղանկարչության, կավագործության և փայտարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:Ցուցահանդեսի նպատակն էր պատկերել յուրահատուկ կոլորիտ ունեցող քաղաքն աշնանային գույներով, ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները:Ցուցահանդեսին սաները պատրաստվել էին երկար. սեպտեմբեր ամսին քաղաքի տեսարժան և պատմամշակութային վայրերում... Կարդալ ավելին
Հոկտեմբերի 10-ին ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նշվեց Սրբոց Թարգմանչաց տոնը՝ անգլերենի և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ: «Որք Զարդարեցին» խորագրով միջոցառման նպատակն էր արժևորել թարգմանչաց շարժման կարևորությունը, գնահատել մատենագրության դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և տարածման գործում, սաներին ծանոթացնել ժամանակակից հայ գրողների և թարգամինչների հետ:Միջոցառումը սկսվեց սահիկի ցուցադրմամբ՝ քահանայի օրհնաբեր խոսքով... Կարդալ ավելին
«Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»...: Կոմիտաս ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն այս տարի մեծ շուքով նշում է հայ երաժշտության «փրկչի»՝ մեծն Կոմիտասի հոբելյանական 150-ամյակը: «Ղողանջ ցնծության» խորագրով միջոցառումների շարքում սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի ծննդյան... Կարդալ ավելին
Սեպեմբերի 21-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում կազմակերպեց ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված «Իմ անո˜ւշ հայրենիք» խորագրով միջոցառումների շարք:Կենտրոնի սաները ներկայացան ժողովրդական և ազգագրական երգ ու պարով, մասնակցեցին նկարչական ֆլեշմոբի, կազմակերպվեց նաև «Անկախության գույները» խորագրով ստեղծագործական մրցույթում ներկայացված դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքների ցուցադրություն:Սեպտեմբերի 28-ին նշյալ ստեղծագործական... Կարդալ ավելին
ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձոր քաղաքում հուլիսի 18-ից 26-ը իրականացրեց «Հայրենիքի հզոր պաշտպան» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց-ծրագիր:Ծրագրին մասնակցեցին ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմությամբ և մասնագիտական ձեռքբերումներով աչքի ընկած «Ընտանիք» կենտրոնի, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի սաները, Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի «Հայարտուն» և Սամցխե-Ջավախեթի մարզի կրթամշակութային կենտրոնների պատանիները:... Կարդալ ավելին
ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձորում անցկացրած «Հայրենիքի հզոր պաշտպան» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոցում հուլիսի 22-ին հյուրընկալեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ծրագրի մասնակից Շիրակի մարզի դեռահասները, թբիլիսահայ ու ջավախահայ պատանիները աղ ու հացով, խրոխտ հայկական երգ ու պարով, մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ դիմավորեցին երկրի ղեկավարին: Նախագահը հետևելով առօրյային՝ ծանոթացավ առանձին տաղավարներում ներկայացված ազգային պարերի ու... Կարդալ ավելին
Հունիսի 27-ից հուլիսի 10-ը ամփոփվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում սաների ձեռք բերած արդյունքներն ու առաջընթացները: Կենտրոնում գործող թվով 31 մասնագիտական խմբակների շուրջ 1467 սաներ ներկայացան և ցուցադրեցին իրենց կարողություններն ու հմտությունները կազմակերպված ցուցահանդեսների, համերգների, գեղարվեստական, ցուցադրական ելույթների, թատերական ներկայացումների միջոցով, որոնք բարձր... Կարդալ ավելին
Դեռահասների շրջանում արևելյան մարտարվեստների` հատկապես կյոկուշինկայ կարատեի նկատմամբ հետաքրքրության առաջացման, առողջ ապրելակերպի խրախուսման, ինչպես նաև նրանց մարզական վարպետության բարձրացման նպատակով հունիսի 29-ին «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մարտական արվեստի (կատա մարզաձևից՝ կյոկուշինկայ կարատե) մրցաշար և ցուցադրական ելույթ:Միջոցառման ընթացքում սաները կատարեցին ձեռքի և ոտքի հարվածներ, կատաներ, ինքնապաշտպանական գործողություններ, ինչպես նաև կյոկուշինկայ կարատեին բնորոշ մի քանի... Կարդալ ավելին
Անհուն է մոր անձնազոհությունը: Ո՞վ կարող է չափել խորությունը մայրական սիրո և նվիրման: Մայրական սիրտը մի երկինք է սիրո և զոհողության, իսկ մայրական սերը` մեծագույն առաքինությունը կնոջ: Այս մտքի բարոյախրատական լույսի ներքո հունիսի 26-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բեմադրվեց «Մոր աչքը» խորագրով թատերական ներկայացումը:Դաստիարակչական-ուսուցողական բնույթ էր կրում միջոցառումը: Բեմադրիչը սյուժեի առանցքը կառուցել էր՝ կարևորելով կնոջ դերը որպես մոր և դաստիարակչի:Բեմում, դերասան-... Կարդալ ավելին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հունիսը 25-ին տեղի ունեցավ վարսահարդարման և հագուստի մոդելավորման խմբակների սաների համատեղ կազմակերպած «Նորաձևության գույներ» խորագրով միջոցառումը:Նպատակն էր ներկայացնել վարսավիրական արվեստի և հագուստի մոդելավորում մասնագիտություններից սաների ստացած գիտելիքներն ու կարողությունները, բացահայտել մասնակիցների ինքնուրույն ստեղծագործելու ունակությունները, յուրաքանչյուր սանի անհատական ոճը:... Կարդալ ավելին