You are here
Նորություններ
Հունվարի 20-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դուդուկի խմբակի սաները և ազգագրական երգ ու պարի խմբակի ղեկավար Կարեն Աթոյանը մասնակցեցին Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Զարթնի՛ր Մասիս, հայն է գալիս» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ԱՍԱԼԱ/ հիմնադրման 44 ամյակին: Միջոցառման նպատակն էր ներկաներին ծանոթացնել ԱՍԱԼԱ-ի կազմավորման նպատակին, ճանաչելի դարձնել կյանքը հանուն ազատ հայրենիքի և արդարության զոհած բոլոր մարտիկներին,... Կարդալ ավելին
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 24-ից 26-ը անցկացվեցին Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին նվիրված միջոցառումներ: Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը համախմբել էր կենտրոնի սաներին, հարակից կրթական հաստատությունների փոքրիկներին, ծնողներին և մանկավարժներին: Նախատոնական միջոցառումները մեկնարկվեցին «Հեքիաթային ամանորյա հանդես» խորագրով բեմականացմամբ: Մասնակիցները հայտնվել էին հեքիաթային աշխարհում,... Կարդալ ավելին
Դեկտեմբերի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Սգախարույկ» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժները և ծնողներ:Ցերեկույթը սկսվեց երգարվեստի խմբակի սաների Մոցարտի հանրաճանաչ «La Crimosa» ստեղծագործության կատարմամբ՝ թավջութակի և դաշնամուրի հրավիրյալ անհատ կատարողների նվագակցությամբ:Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի «Գարուն... Կարդալ ավելին
Դեկտեմբերի 20-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրում անցկացվեց «ՏՏ-ի դերը գիտության և տնտեսության զարգացման գործում» խորագրով բաց դաս՝ համակարգչային ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ: Դասի նպատակն էր հարստացնել սաների իմացական մակարդակը լրացուցիչ գիտելիքներով, ձևավորել հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ, զարգացնել տեղեկատվությունը նպատակային մշակելու և ներկայացնելու կարողություն: Սաները պատմական էքսկուրս կատարեցին տեղեկատվական տեխնոլոգիաների... Կարդալ ավելին
Դեկտեմբերի 19–ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ «Քանի լեզու գիտես այնքան մարդ ես» խորագրով բաց դաս-միջոցառում: Բաց դասի նպատակն էր նպաստել անգլերեն բանավոր խոսքի զարգացմանը, խթանել լեզուների նկատմամբ հետաքրքրությունը:Միջոցառումը սկսվեց պարարվեստի խմբակի սանի ելույթով: Կարևորելով լեզուների իմացությունը ճանաչողական կարողությունների զարգացման գործում, անգլերենի խմբակի սաները ներկայացրեցին օտար լեզուների և մայրենիի... Կարդալ ավելին
««Նարեկը» հայ մարդուն 1000 տարով պահեց քրիստոնյա, Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» հայ մարդուն 1000 տարով կպահի հայ»: Ավ. Իսահակյան Նեյեմբերի 29-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ «Շիրակի համն ու հոտը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Գյումրի քաղաքի վերածննդին:Միջոցառման նպատակն էր գնահատել Շիրակ աշխարհում ծնունդ առած հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին և արժևորել նրա թողած գրական... Կարդալ ավելին
Դեկտեմբերի 12-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարչության խմբակի սաների «Վերածնված քաղաք» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին:Ցուցահանդեսի նպատակն էր պատկերել հին և վերածնված Գյումրին, գնահատել յուրահատուկ կոլորիտ ունեցող քաղաքի մշակութային արժեքները:Ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստագետներ, մանվակարժներ, ծնողներ, սաներ:Գեղանկարչության խմբակի սաները ուսումնասիրելով մինչերկրաշարժյան Գյումրու վերաբերյալ տեղեկատվությանը, իրենց տպավորություններն... Կարդալ ավելին
Նոյեմեմբերի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ արծաթագործության խմբակի սաների պատրաստած աշխատանքների ցուցադրություն և «Արծաթագործությունը որպես հայկական մշակույթի տարր» խորագրով բաց դաս:Միջոցառման նպատակն էր կարևորել արծաթագործությունը՝ որպես ազգային մշակույթի պահպանման միջոց, խթանել սաների ստեղծագործելու, ինքնուրույն աշխատելու, հետազոտական կարողությունների զարգացմանը:Դասի ընթացքում սաները ներկայացրեցին իրենց ուսումնասիրած և հավաքագրած տեղեկությունները Հայաստանում... Կարդալ ավելին
Նոյեմբերի 26-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հաղթանակին հասնելու բանաձևերը» խորագրով սեղանի թենիսի մրցաշար՝ «Ընտանիք» կենտրոնի սաների, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների մասնակցությամբ:Մրցաշարի նպատակն էր խթանել հետաքրքրությունը սեղանի թենիս սպորտաձևի նկատմամբ, զարգացնել դեռահասների մոտ հաղթանակի հասնելու նպատակասլացություն, նպաստել առողջ... Կարդալ ավելին
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 22-ին Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցում կազմակերպել էր գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության խմբակների սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Ցուցահանդեսի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունն ազգային արհեստի և արվեստի նկատմամբ, կարևորել հայկական արհեստների դերն ու նշանակությունը մշակույթի պահպանման գործում, ինչպես նաև ներկայացնել սաների ստեղծագործական... Կարդալ ավելին