You are here

Նորություններ

16/08/2024
Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը Գյումրու համայնքի Տ․ Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցում անցկացվեց որակավորման մրցաշար։ «Ընտանիք» կենտրոնի սան Հենրիկ Սարգսյանը մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը և լրացրեց մարզական 2-րդ կարգ։ Հենրիկ Սարգսյանը կենտրոնի շախմատի խմբակ հաճախում է շուրջ 6 տարի, և շախմատի ոլորտում ունի լուրջ հաջողություններ։ Հենրիկն այժմ պատրաստվում է աշնանային առաջնություններին։
16/08/2024
Օգոստոսի 2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են 600 մարզիկներ՝ 22 երկրներից։ Հայաստանը ներկայացնող հավաքականում նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաներն են ներկայացել։ Համառ պայքարում կենտրոնի մարզիկներից Սանասար Մանուկյանը չորս մենամարտ է ունեցել, որից մեկը Ադրբեջանը ներկայացնող մարզիկի, մյուսները Ղազախստանի ներկայացուցիչների հետ։ Մենամարտերում բացարձական հաղթանակ տանելով... Կարդալ ավելին
14/07/2024
Շախմատի միջազգային օրվան նվիրված «Ընտանիք» կենտրոնի շախմատի խմբակի սաները՝ Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մարզադպրոցի հետ համագործակցությամբ, անցկացրեցին՝ «Շախմատը կյանք է, կյանքը խաղ» խորագրով չորրորդ կարգի որակավորման մրցաշար։   Բացման արարողությանը ելույթի խոսքով հանդես եկան ոլորտի պրոֆեսիոնալ մարզիչները, այնուհետև ներկայացվեց մրցաշարի ընթացակարգն ու մարզիկներին մաղթեցին շախմատային հաջող խաղ։ Մրցաշարում իրենց ուժերը փորձեցին երկու հաստատությունների սաները, համառ... Կարդալ ավելին
01/07/2024
Համակարգչային ուսուցման և Վեբ ծրագրավորման խմբակների սաները ներկայացրին, թե ի՞նչ խնդիրներ է հաղթահարում այսօր ՏՏ ոլորտը, որո՞նք են տեխնոլոգիական ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարներն ու թե, որքանո՞վ կարող է ոլորտի զարգացումը նպաստել երկրի տնտեսական ցուցիչների աճին: Սաները առցանց բիզնես հարթակի ստեղծման գործնական աշխատանքները ներկայացրին, խոսեցին գործիքների արդյունավետ ու ակնթարթորեն գործարկելու հնարավորություններից: Տեսասահիկի միջոցով ցուցադրեցին գրաֆիկական խմբագրիչներով մշակած... Կարդալ ավելին
28/06/2024
«Պարը մի ամբողջ աշխարհ է, որը պետք է ապրես գիտակցված, այլ ոչ թե ստիպված».                                                                                                                        ... Կարդալ ավելին
27/06/2024
Բրիտանական ազգային տոներն ու ավանդույթները մեկ հարթակում. անգլերենի խմբակի սաները ներկայացրին դրանց առանձնահատկությունները՝ որպես անգլիական մշակույթի կարևորագույն արժեքներ և այն համեմատեցին հայկական մշակույթի հետ: Բաց դասին ներկա էին հյուրեր հանրակրթական դպրոցներից՝ անգլերենի լեզվի մանկավարժներ, կենտրոնի տնօրենությունն ու ծնողներ: Բաց դասը նպատակ ուներ ճանաչել Անգլիան՝որպես ավանդույթների պահպանողական երկիր, նպաստել սաների անգլերենի բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը, խթանել... Կարդալ ավելին
25/06/2024
«Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ «Երգիծանքի գույները արվեստաբանի ներկապնակում» խորագրով ցուցահանդես-միջոցառում, նվիրված գյումրեցի հայտնի երգիծաբան, նկարիչ և դհոլահար Սերյոժա Կարապետյանի (Կուժիկի) հիշատակին: Ցուցահանդես-միջոցառմանը մասնակցում էին գեղանկարչության, բատիկայի, պարարվեստի, թատերական արվեստի, դհոլի և դուդուկի խմբակների սաները։ Ցուցահանդես-միջոցառումը բացվեց դհոլի խմբակի սաների խրոխտ կատարումով, այն հարգանքի տուրք էր՝ ժամանակի լավագույն դհոլահարի Սերյոժյա Կարապետյանի հիշատակին... Կարդալ ավելին
20/06/2024
«Ընտանիք» կենտրոնի ռուսաց լեզվի խմբակի սաները Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումը սկսեցին ռուս-հայկական բարեկամական կապի կարևոր իրադարձություններն ու առաքելությունը ներկայացնելով տեսասահիկի միջոցով: Այնուհետև հյուրերը դիտեցին սաների պատրաստած «Մշակութային քաղաքների դիմանկարը» վերնագրով ֆիլմը, որից հետո անցկացվեց՝ մշակութային երկխոսություն՝ երկու երկրների պատմության, ազգային ժառանգության, սովորույթների և լեզվական առանձնահատկությունների մասին: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Գյումրիում «Ռուսական... Կարդալ ավելին
09/06/2024
Հունիսի 8-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում «Ընտանիք» կենտրոնի պարարվետսի խմբակի սաները, խմբավար Մուրադ Թորոսյանի գլխավորությամբ մասնակցել են Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմակերպած «ՊԱՐԱՏՈՒՆ 2024» փառատոնին: Այն նվիրված էր, «Բերդ» պարային անսամբլի հիմնադիր, ՀՀ Ժողովրդական արտիստ՝ Բորիս Գևորգյանի 85 ամյա հոբելյանին: Կենտրոնի պարարվեստի խմբակի սաները ժողովրդական պարային կատարումներով իրենց երախտիքն են հայտնել պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեություն ծավալած... Կարդալ ավելին
01/06/2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրը վառ գույներով ու բարձր տրամադրությամբ ‹‹Ընտանիք›› կենտրոնը սաների համար անցկացրեց ‹‹Մանկության երազանքի գույները›› խորագրով հունիսմեկյան միջոցառում: Սաները ‹‹Ընտանիք›› կենտրոնում, այնուհետև Գյումրու Աբովյան ճեմափողոցում մասնակցեցին Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրու տարծքային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպած տոնական միջոցառումների շարքին: Մանկական զվարճալի համերգային ծրագրում ներառված էր՝ կավճանկարչություն, նկարչություն գիպսե պատկերների վրա,... Կարդալ ավելին