You are here

Նորություններ

31/05/2024
Շառլ Ազնավուրի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ «Պատմության խճանկար» խորագրով սեմինարը վարեց կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ՝ Էլիզա Ֆրանգուլյանը: Սաները ծանոթացան Հայաստանի Ազգային Հերոսի հայապահպանությանն ուղղված արշավին, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստի, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրի իր անկրկնելի վառ տաղանդին, բարությանը, որը հիացմունք էր առաջացնում ամբողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, վերածնունդը, անկոտրում կամքը... Կարդալ ավելին
31/05/2024
Մեր օրերում ռոբոտաշինությունն ամենահեռանկարային և պահանջված ոլորտներից է համարվում։ Աշխարհի բոլոր առաջադեմ երկրները գրեթե բոլոր բնագավառներում ձգտում են ավտոմատացման՝ հնարավորին նվազեցնելով մարդկային աշխատուժի կիրառությունը։ Ապա ովքե՞ր պետք է աշխատեն մարդկանց փոխարեն. պատասխանը մեկն է՝ ռոբոտները։ Այս մասին «Ընտանիք» կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաները ցուցադրեցին պատրաստած ռոբոտների տեխնիկական հնարավորությունները: Տեխնոսերները խոսեցին ռոբոտաշինության ոլորտում իրենց ներդրման ու զարգացման... Կարդալ ավելին
30/05/2024
Տարվա ընթացքում վարպետաց դասերի, անհատական պարապմունքների, մարզադպրոցների պրոֆեսիոնալ մարզիչների հետ միացյալ պարապմունքներին ձեռք բերած գիտելիքները սաները ցուցադրեցին մարտական ելույթների միջոցով: Ցուցադրական ելույթը նպաստեց մարզիկների ֆիզիկական կոփվածության ամրապնդմանը, մտավոր զարգացմանը, առողջ կենսակերպին: Արդյունքում սաները ինքնադրսևորվեցին և գերազանց կատարեցին մարտական առաջադրանքները: Ցուցադրական ելույթին սաները կատարեցին ձեռքի և ոտքի հարվածներ, կատաներ, ինքնապաշտպանական գործողություններ,... Կարդալ ավելին
22/05/2024
  Լեգենդար հայի ծննդյան օրը, 100-ամյա հոբելյանին «Ընտանիք», Ախալցխայի և Ախալքալաքի երիտասարդական և կրթամշակութային կենտրոնների մանկավարժներն ու սաները հարգանքի տուրք մատուցեցին Ախալցխայի զարդը համարվող 13-րդ դարի Ռաբաթի ամրոցում, որի կենտրոնում վառվում է մեծ հայի հոլլիվուդյան աստղը: Աստղի կողքին տեղադրվեց նաև «Ընտանիք» կենտրոնի արծաթագործության խմբակի սաների պատրաստած՝ ի հուշ երախտիքի հուշաքարը: Ամրոցում՝ «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական խմբակների սաները կատարեցին երաժշտական... Կարդալ ավելին
20/05/2024
Գեղագիտության, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի վարպետաց դասերն անցկացվեցին ազնավուրյան երգերի ներքո: Գեղագիտության ազգային կենտրոնը մեկ օրով լցված էր «Ընտանիք» կենտրոնի սաների Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով, ասմունքներով: Վարպետաց դասերը նաև փորձի փոխանակում էր, որին մասնակցեցին երկու կենտրոնների մանկավարժներն ու սաները: Ազնավուրյան շնչով հագեցած օրն ավարտվեց դուդուկի հայկական պարերգերի կատարմամբ և միասնական պարով:
17/05/2024
«Հայի ուժը. Ազնավուր-100» խորագրով ծրագրի շրջանակում երաժշտական քոլեջում սեմինարն անցակացրեց երաժշտարվեստի ներկայացուցիչ, դասախոս, քոլեջի երգչախմբի ղեկավար Աննա Հովհաննիսյանը: Վերջինս կենտրոնի սաներին և քոլեջի ուսանողներին, ներկայացրեց տեսաֆիլմ և խոսեց ազնավուրյան երգերով սերունդների դաստիարակության, կրթության կարևորության, ազգային դիմագծի պահպանության մասին: Քոլեջում ցուցադրվեց նաև «Ընտանիք» կենտրոնի գեղագիտության, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի խմբակների ձեռքի աշխատանքները, որոնց... Կարդալ ավելին
15/05/2024
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե Շառ Ազնավուրի100 –ամյա հոբելյանին նվիրված «Հայի ուժը. Ազնավուր-100» խորագրով միջոցառումների շարքը: Բազմաբովանդակ միջոցառումներով հագեցած ծրագրի շրջանակում ամփոփվեցին կենտրոնի «Մենք Ազնավուրի մասին» խորագրով հանրապետական ստեղծագործական մրցույթի արդյունքները: 17 կրթամշակութային հաստատություններ Հայաստանի Հանրապետությունից և Ջավախք աշխարհից ստեղծագործական աշխատանքներ էին... Կարդալ ավելին
30/04/2024
Անգլերենի խմբակի սաներն անգլերեն լեզվի օրվան նվիրված միջոցառմանը ներկայացրին՝ ‹‹Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով տեսանյութ Լոնդոնի Աշտարակի, Բուքինգեմյան Պալատի, և Բրիտանական թանգարանի մասին, որտեղ ներկայացված էր Լոնդոնի ճարտարապետության տարբեր ոճերը: Խոսեցին անգլիական մշակույթի առանձնահատուկությունների տեսարժան վայրերի պատմական նշանակության մասին: Բաց դասին ներկա էին կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ ու խմբակների սաներ: Անցկացվեց երկխոսություն ճանապարհը կորցրած երկու անծանոթների... Կարդալ ավելին
29/04/2024
Մարդկության պարային մշակույթը շատ բազմատեսակ է, և հայկական պարարվեստն էլ բացառություն չէ. Պարը հայ ժողովրդական կենցաղից անբաժան է եղել, մարդիկ պարի, երգ-երաժշտության օգնությամբ աշխատանքն առավել արդյունավետ ու հաճելի են դարձրել: Արդյունքում ծնվել են ամենատարբեր թեմաներով պարեր: Ապրիլի 29-ին պարի միջազգային օրը «Ընտանիք» կենտրոնում նշանավորվեց ժողովրդական, ազգային պարերով ուղեկցված յուրօրինակ մոտեցմամբ։ «Պարը հոգու թաքնված լեզուն է» խորագրով գեղարվեստական միջոցառումը վարեցին պարավեստի խմբավար... Կարդալ ավելին
25/04/2024
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը և «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը համատեղ կազմակերպեցին «Շառլ Ազնավուրը՝ մշակութային կապող օղակ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններում» խորագիրը կրող ֆրանկոֆոնիայի եզրափակիչ միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր պատանիներին և երիտասարդներին առավել ճանաչելի դարձնել մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը և ֆրանկոֆոն հասարակությանը համախբել մի հարկի տակ։ Միջոցառմանը ներկա էին L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներ... Կարդալ ավելին