You are here

Նորություններ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան և  ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  Մայրության և գեղեցկության տոնի,  գարնան վերազարթոնքի առիթով համատեղ նախաձեռնել են  մի շարք միջոցառումներ: Պարմանուհիների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով մեկնարկվեց կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը:Ցուցահանդեսի բացմանը ներկա էին գործնական այցով Գյումրի ժամանած ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ս.... Կարդալ ավելին
 ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 5-ին Շիրակի մարզի սահմանամերձ Երազգավորս համայնքում անցկացվեց «Մշակույթն առանց սահմանների» մարզային փառատոն: Փառատոնի նպատակն էր՝ ամրապնդել կապը Շիրակի մարզի համայնքների միջև, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը, վեր հանել և ծանոթանալ համայնքներին բնորոշ առանձնահատկություններին, ավանդազրույցներին, սովորույթներին, ազգային արժեք ներկայացնող խորհրդանշական իրերին:Նախկին Բագրատունյաց մայրաքաղաքն իր... Կարդալ ավելին
   2013թ.-ի նոյեմբերի 24-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց <Վանաձոր-2 2013 պարի բարեկամական փառատոն»: Փառատոնը կազմակերպվել էր երկու քույր քաղաքների՝ Վանաձորի և Գյումրու քաղաքապետարանների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը մարզերի միջև: Փառատոնին մասնակցում էին Լոռու, Շիրակի, Աշտարակի, Արագածոտնի մարզերի և Երևան քաղաքի լավագույն պարային խմբերը, այդ թվում Գյումրու «Ընտանիք» կենտրոնի պարային համույթը: «... Կարդալ ավելին
Դեկտեմբերին  23-ին՝  «Ամանորի հրաշք» միջոցառում Աշոցքի համայնքում գործող ժողովրդական պարեր խմբակի սաներ  մասնակցությամբ /ղեկավար՝ Ջ. Վարոսյան/:     Դեկտեմբերին  25-ին  - «Խորամանկ աղվեսը» բեմականացում տիկնիկագործության խմբակի սաների մասնակցությամբ  /ղեկավար՝ Ա. Մանուկյան/- Ամանորյա ուրախ հանդեսներ. գորգագործության, շախմատի, գոբելենագործության, թատերական արվեստի և պարարվեստ խմբակների սաների մասնակցությամբ /ղեկավարներ՝ Ն. Մարտիրոսյան, Ք... Կարդալ ավելին
Հուլիսի 6-10-ը Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց  2014-2015  ուսումնական տարվա  ընթացքում  կատարած աշխատանքների ամփոփում՝ հաշվետու ելույթներ  գեղարվեստական խմբերի կատարմամբ և սաների ստեղծագործական աշխատանքների  ցուցադրում:Կենտրոնի տարբեր խմբակների սաների աշխատանքների ցուցադրությանը զուգահեռ Գոգհովիտ, Ցողամարգ և Թորոսգյուղ համայնքներում ևս ցուցադրվեցին նորաստեղծ գեղանկարչության խմբակների սաների աշխատանքները, որի միջոցով... Կարդալ ավելին
  Փետրվարի 7-ը յուրօրինակ տոն էր քաղաքի համար. Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում անցկացվում էր ավանդական դարձած ‹‹Գյումրու ձմեռ›› տոնակատարությունը, որն այս տարի միախառնվել էր Բուն Բարեկենդան եկեղեցական տոնին:Միջոցառումն իր շուրջն էր համախմբել քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր այրերի, կրթական, մշակութային, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին: Յուրաքանչյուր հաստատություն յուրովի էր ներկայացել իր տաղավարով և գեղարվեստական համարներով:Գյումրու ‹‹Ընտանիք... Կարդալ ավելին
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:Գ.Նժդեհ  Ապրիլի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կետրոնում տեղի ունեցավ ‹‹Ապրում էր մի հին, մի հաշտ ժողովուրդ…›› խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Միջոցառումը նպատակ ուներ Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացնել Եղեռի ողջ ողբերգությունը, բարձրացնել ազգային արժանապատվության ու հայրենասիրության ոգին,... Կարդալ ավելին
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 16-ին ամփոփվեց հունիս ամսից մեկնարկած ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը:Ծրագրի նպատակն էր` կարևորել արտադպրոցական կրթության դերը, նպաստել համայնքներում դրա զարգացմանը, դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, կարողությունների բացահայտմանը, ազգային արհեստի և արվեստի բնագավառներում ստեղծվող մշակութային արժեքների տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել ՀՀ համայնքների և Ջավախքի արտադպրոցական... Կարդալ ավելին
Մայիսի 28-ից հունիսի 2-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Միջոցառումները նվիրված էին մայիսյան հերոսամարտերին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը, Ընտանիքի օրվան և երեխաների պաշտպանությանը: Միջոցառումների նպատակն էր բարձրացնել սաների ազգային ոգին, նպաստել ռազմահայրենասիրական դաստիարակությանը, կարևորել ընտանիքի դերը, միաժամանակ ցուցադրել կենտրոնի սաների հմտություններն ու կարողությունները: Միջոցառումներին հրավիրված էին նաև պատերազմի... Կարդալ ավելին
Օգոստոսի 25-ից ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց Շիրակի մարզի գյուղական համայնքների մանկավարժների և դեռահասների համար ««Ընտանիքն» անիվների վրա» խորագրով կրթական ծրագիրը:Ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, Շիրակի մարզի գյուղական համայնքների ազգային արհեստի և արվեստի ոլորտի մանկավարժների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ, նպաստել գյուղաբնակ դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանը, կազմակերպել... Կարդալ ավելին