You are here

Նորություններ

<Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Մ. Թորոսյանը «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանին նվիրված սեմինար, որը անցկացվեց նոյեմբերի 26-ին Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում: «Բաց մեզ Տէր, զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ». այս մտքի հետևորդներն էին սեմինարի մասնակից՝ «Ընտանիք» կենտրոնի ստեղծագործական լրագրության, գորգագործության և ազգագրական պարեր խմբակների սաները: Միջոցառումը յուրատիպ... Կարդալ ավելին
Միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել:Զ. Ֆրեյդ Հունիսի 1-ին տոնական խանդավառությամբ էր շնչում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը. Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր…Հունիսի մեկի օրվա խորհուրդը շեշտելու, այն ընդհանրական տոնի վերածելու նպատակով «Ընտանիք» կենտրոնը կազմակերպել էր տոնախմբություն:Կենտրոնի բակը վերածվել էր վառ ու գունագեղ հեքիաթային աշխարհի, ուր թևածում էր մանկական պարզությունը,... Կարդալ ավելին
Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ հավատարիմ եկեղեցական ծիսակարգին և ժողովրդական ավանդությանը, մեծ հանդիսավորությամբ տոնեց Տերընդեզը:Կենտրոնի բակում իշխող տոնական բարձր տրամադրությունը, գարնանային կենսուրախ մթնոլորտը և տոնի խորհրդին հաղորդակից դառնալու ցանկությունը միավորել էր հավատավոր ժողովրդին՝ սաներին, ծնողներին... Կարդալ ավելին
«Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է»:     Սանտայանա  ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում իրականացվեց «Ընտանիքի միջազգային  օր» խորագրով ծրագիր, որի նպատակն էր կարևորել ընտանիքի դերն ամուր պետականություն ստեղծելու գործում, պատանիների մեջ դաստիարակել ընտանիք ստեղծելու և պահպանելու գաղափար:Մայիսի 14-ին ծրագրի շրջանակում անցկացվեց «Ամուր ընտանիք, ամուր պետություն» խորագրով սեմինար, որի ընթացքում ներկայացվեց... Կարդալ ավելին
 ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 24-ից: Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը  համախմբել էր կենտրոնի սաներին, ծնողներին, հարակից նախակրթարանների փոքրիկներին: Ամանորյա շնչով լցված դահլիճում սկսվեց փոքրիկների հույզերի ու երազների հեքիաթը: Տարբեր խմբակների շնորհալի սաների մասնակցությամբ բեմադրված «Անտառի գազանները» տիկնիկային... Կարդալ ավելին
 Հոկտեմբերի 13-ին տոնական խանդավառությամբ էր շնչում Գյումրին. «Գյումրու տոնն» էր… Տոնական միջոցառման առաջին ակորդը հնչեց «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բակում, ուր թևածում էր շերամաշունչ երգն ու շաբոյանական խրոխտ պարը: «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն ազգային ավանդույթների այն անաղարտ հանգրվաններից է, որտեղ ամեն ինչ արվում է ազգային մտածողության պահպանման ու հարստացման համար: Կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել էր հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի և... Կարդալ ավելին
 Հուլիսի  14-ից ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը իրականացրեց <Մուսա լեռան և Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակին> ընդառաջ խորագիրը կրող ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ,  որին մասնակցում էին Շիրակի մարզի դպրոցականներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլոք:Սարդարապատ՝ վերհուշը ապրումո´վ մարդու հոգում վերակենսավորում է բարի զգացումներ, որոնք կարող են ծառայել hայրենիքի փրկության նոր  իրագործումների: Սարդարապատը հայ ժողովրդի... Կարդալ ավելին
Ապրիլի 10-ին Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում մեկնարկվեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված  «Պատմության լուռ վկաները»  ծրագիրը: Իր ելույթում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը ներկայացրեց <Պատմության լուռ վկաները» ծրագիրը, որն իր մեջ ներառում է բազմաբովանդակ  16 միջոցառումների շարք. սեմինարներ մարզի համայնքներում, 10 հուշակոթողների տարածքների մաքրման աշխատանքներ, թեմատիկ մրցույթներ  և խորհրդանշական  ծառատունկ:Հատկապես կարևորեց ազգային... Կարդալ ավելին
Նոյեմբերի 6-ին Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի ունեցավ ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի եզրափակումը:Ծրագրի առաջին փուլում Ջավախքի և Շիրակի մարզի համայնքների թվով 20 մանկավարժների համար հուլիսի 1-11-ը իրականացվել է վերապատրաստման դասընթացներ՝ «Համայնքային հետազոտության իրականացման և կարիքների հայտնաբերման մեթոդների  ուսումնասիրում», «Ըստ նախասիրությունների մասնագիտությունների դասավանդման ծրագրերի  և թեմատիկ պլանների կազմում», «Անհատական և շերտավոր դասավանդման... Կարդալ ավելին
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գրանցեց ևս մեկ հաղթանակ,. այս անգամ նվաճումը ռոբոտաշինության խմբակի սաներինն էր: Ապրիլի 16-ին Yerevan Expo կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ անցկացված «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի  եզրափակիչ փուլում  ‹‹Ընտանիք››  կենտրոնի սաների նախագծած և պատրաստած ռոբոտը զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը: Մրցույթը... Կարդալ ավելին