
Մրցույթի նպատակն էր զարգացնել մասնակիցների շախմատային և մարզական ունակությունները, հնարավորություն ընձեռել մարզական որակավորման բարձրացմանը։
Մրցաշարի արդյունքում մարզական IV կարգ լրացրեց «Ընտանիք» կենտրոնի սան Նարեկ Դարբինյանը, III կարգ՝ Կարլեն Մնացականյանը, II կարգ՝ Հրաչ Վարդանյանը: Իսկ Դավիթ Մխիթարյանը, երկրորդ կարգայինների խմբում հավաքելով առավելագույն միավորները, զբաղեցրեց I պատվավոր տեղը և լրացրեց մարզական I կարգ: Սաներն արժանացան պատվոգրերի և ստացան համապատասխան մարզական գրքույկներ:
Շախմատի խմբավար՝ Ք.Մանուկյան

29/04/2019