Նպատակն էր սաների մոտ զարգացնել տրամաբանական միտքը, ինտելեկտը, կողմնորոշվելու և համագործակցելու կարողությունները, ձևավորել հաղթանակի հասնելու ձգտում, առաջացնել հետաքրքրություն շախմատի նկատմամբ, հնարավորություններ ստեղծել արտահայտելու սեփական կարողությունները:
Երեք օր շարունակ կենտրոնում շախմատային բուռն եռուզեռ էր, որին հետևում էին մանկավարժներ, ծնողներ, մարզիչներ:
Մրցաշարն անցկացվեց 4 փուլով՝ ըստ օլիմպիական համակարգի: Մասնակիցներից յուրաքանչյուրը ցանկալի արդյունքի հասնելու համար ցուցադրեց իր գիտելիքները, կամային որակները, մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը:
Մրցաշարի ընթացքում մասնակիցները պահպանեցին ոգևորությունն ու մրցակցային ոգին:
«Ընտանիք» կենտրոն տնօրեն Ա. Մինասյանը պատվոգրերով և մրցանակներով պարգևատրեց առաջին երեք տեղերը գրավված շախմատիստներին՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց»-ի սան Ռուզաննա Բերնեցյանին՝ 1-ին տեղ գրավելու համար, թիվ 40 հիմնական դպրոցի աշակերտ Վարդան Վարդանյանին՝ 2-րդ տեղ գրավելու համար և նույն մարզադպրոցի սան Խաչատուր Բերնեցյանին՝ 3-րդ տեղ գրավելու համար, նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումեր և նվաճումներ:
Պատվոգրեր շնորհվեցին նաև մրցաշարի ամենափոքր մասնակից Լևոն Ադիբեկյանին, ինչպես նաև Վլադիկ Միքայելյանին և Աշոտ Հարությունյանին՝ մրցաշարին ակտիվ մասնակցելու համար
