You are here

«Աշնան հմայքը» խորագրով միջոցառում

 «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ուլունքագործության և հագուստի մոդելավորման խմբակների սաների մասնակցությամբ  տեղի ունեցավ՝ «Աշնան հմայքը» խորագրով միջոցառում։  Երկու խմբակների 47 սաներն հանդես եկան մշակութային ելույթներով։ Միջոցառման նպատակն էր մասնակիցներին հաղորդել աշնանային գունեղ տրամադրություն, ներկայացնել աշնան գեղեցկությունն ու գրավչությունը։ Հագուստի մոդելավորման խմբակի սաները ցուցադրեցին իրենց  նախագծած ու կարած աշնանային հագուստի տեսականին ՝ համադրված ուլունքագործության խմբակի սաների պատրաստած ուլունքից աքսեսուարների հետ։

Սաները խորհրդանշական ելույթներում կատարեցին աշնան երգիչ-բանաստեղծ Վահան Տերյանի թեմային համահունչ բանաստեղծություններ, որոնք ընդմիջվում  էին հաճելի երաժշտությամբ։

Միջոցառումը առիթ հանդիսացավ, որ մասնակիցները  ոգեշնչվեն  աշնան հմայքով ու գունագեղությամբ, ու  ծանոթանալ աշնանային  զգեստների հավաքածուին։

23/11/2021