Մեր մասին

«Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի նպատակները

Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրվել է 1991թ-ին և զբաղվում է Գյումրի քաղաքի դեռահասների հիմնահարցերով: Կենտրոնի գործունեության նպատակը լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացումն է, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը, նրանց հոգևոր, ստեղծագործական ունակությունների, գեղագիտական, ֆիզիկական զարգացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձևավորումը: 
Կենտրոնն ապահովում է դպրոցականների նախասիրությունների, ունակությունների զարգացումը, երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումը և վարքի շեղումների կանխարգելումը: 
Կենտրոնի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

Կենտրոնի հիմնական նպատակներն են`

  • զարգացնել մինչև 18 տարեկան սովորողների ստեղծագործական ունակությունները, ապահովել նպատակային զբաղբածությունը` արհեստի ու արվեստի խմբակներում տարվող բազմաբնույթ աշխատանքի և ուսուցման միջոցով,
  • ապահովել հոգևոր, գեղագիտական, բնապահպանական և ֆիզիկական դաստիարակությունը` հաշվի առնելով նրանց պահանջմունքները, հետաքրքրությունները, հակումներն ու ընդունակությունները,
  • ստեղծել նպաստավոր պայմաններ մասնագիտական կողմնորոշման համար,
  • նպաստել դեռահասների բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները,
  • կազմակերպել սովորողների հանգիստն ու ժամանցը, ապահովել արդյունավետ պայմաններ,
  •  ամրապնդել և խորացնել դպրոցում ստացած գիտելիքները, ամրապնդել սովորողների գիտելիքների և գործնական ունակությունների փոխադարձ կապը, զարգացնել նրանց կարողությունները, հմտություններն ու ձեռներեցությունը,
  •  ձևավորել համակողմանիորեն և ներդաշնակ զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձ: