You are here

Ստեղծագործական մրցույթ «Գիրքը և ես» խորագրով

Մրցույթի կազմակերպիչ
 ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Ընթերցանությունը զարգացման աղբյուր» խորագրով փառատոնի շրջանակում իրականացնում է ստեղծագործական մրցույթ՝ «Գիրքը և ես» խորագրով:
 
Մրցույթի նպատակ
Նպաստել դեռահասների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և գիրքի նկատմամբ հետաքրքրության ամրապնդմանը:
 
Մրցույթին ներկայացվող աշխատանքներ
դեկորատիվ-կիրառական  արվեստի ճյուղերի բազմաոճ անհատական կամ խմբային աշխատանքներ` կատարված տարբեր տեխնիկայով
պաստառ
ստեղծագործական շարադրություն
սահիկահանդես
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 5-18 տարեկան դեռահասներ:
 
Մրցույթի կազմակերպման  և գնահատման կարգ
Աշխատանքների ներկայացման ժամկետը մինչև սեպտեմբերի 1-ը:
Դիմում-հայտերը կլրացվեն տեղում:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
5-9 տարեկան
10-14  տարեկան
15-18  տարեկան
 
Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով:
Աշխատանքները կներկայացվեն ծրագրի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսին:
 
                         
 
Տնօրինություն
 
06/06/2017