You are here

Նորություններ

29/12/2022
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում կազմակերպվեցին 6-10, 11-13 և 14-18 տարիքային խմբերի համար Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված տոնական միջոցառումներ։ Դեկտեմբերի՝  23, 24 և 26–ին կենտրոնի և Արցախից տեղահանված՝ Գյումրիում ապաստանած արցախցի սաների համար անցկացվեց «Ձմեռային հեքիաթ» խորագրով տոնական միջոցառում։ Տերունական աղոթքով և Աշոցքի հայ կաթողիկեների ժողովրդապետ՝   Տեր Հովսեփ Գալստյանի օրհնությամբ սկսվեց տոնական միջոցառումը, քահանան 6-13 տարեկան սաներին ներկայացրեց Սուրբ Ծնունդի... Read more
23/12/2022
Այս տարի ևս ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ «Ընտանիք» կենտրոնում կազմակերպվեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Արցախից տեղահանված ընտանիքների, պատերազմի մասնակիցների, պատերազմում զոհվածների և սոցիալապես խիստ անապահով ընտանիքների երեխաներ։ Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, քահանան օրհնեց բոլոր ներկաներին, խոսվեց Սուրբ ծննդյան տոնի խորհրդի մասին, երեխաների անմեղ շուրթերից հնչեցին բարեմաղթանքներ։ Ինչպես սպասելի էր, երեխաների... Read more
23/11/2022
Նոյեմբերի 23 –ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանին նվիրված «Իմ սիրտը լեռներում է»  խորագրով բաց դաս: Կենտրոնի անգլերենի խմբակի սաները՝ բովանդակալից ներկայացրին ամերիկահայ անվանի դրամատուրգ, վիպասան, գրող  Վիլյամ Սարոյանին: Բաց դասի  նպատակն ու խնդիրն էր ձևավորել և զարգացնել հաղորդակցական կարողությունները, գործնական պարապմունքների ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքները գործածել բանավոր խոսքում, ստեղծել միջառարկայական... Read more
16/11/2022
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի սաները 2022 թվականի փետրվարի 11-ին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կազմակերպած Չեխիայի Հանրապետության Լիդիցեի կերպարվեստի 50-րդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական` «Թանգարան» խորագրով մրցույթին: Կենտրոնի` կավագործության, կարպետագործության, կվիլինգի, բատիկայի, գեղանկարչության, հագուստի մոդելավորման, արծաթագործության, թաղիքագործության խմբակները ներկայացրել են խմբային և անհատական` 35 աշխատանք: Սաներն արժանացել են շնորհակալագրերի: ՀՀ-ում Չեխիայի... Read more
11/11/2022
Նոյեմբերի 11-ին  ՀՀ  ԿԳՄՍՆ  «Ընտանիք»  ՄՊՍ կենտրոնն հյուրընկալեց Արցախի Հանրապետության ՄՊՍԿ-ների աշխատակիցների՝ փորձուսուցման նպատակով: Ծրագիրն հնարավոր եղավ կյանքի կոչել  ՀՀ  ԿԳՄՍ նախարարության, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  և «Ընտանիք»  կենտրոնի ջանքերով ու նախաձեռնությամբ: Այցի շրջանակում կազմակերպվեց  ոլորտում ավելի քան երեք տասնամյակ գործունեություն իրականացնող կազմակերպության կրթամշակութային... Read more
09/11/2022
Նոյեմբերի 8-ին ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի ակտիվ մասնակից՝ «Ընտանիք» կենտրոնի և  Շիրակի մարզի համայնքների դեռահասները /որպես խրախուսանք/ ճանաչողական այց կատարեցին Արագածոտնի մարզի պատմամշակութային վայրեր՝  Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Ամբերդ ամրոց-եկեղեցական համալիր։ Աստղադիտարանի գիտաշխատողները դեռահասներին ներկայացրին, որ 2013 թ․ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է ՀՀ Ազգային արժեքի... Read more
31/10/2022
                                                                                                                                             ... Read more
31/10/2022
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը: «Ընտանիք» կենտրոնը շուրջ 10-ը տարի հաջողությամբ իրականացնում է ծրագիր՝ ուղղված դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, և իհարկե այս ամենում կարևորվում է արտադպրոցական կրթության դերը: «Ընտանիք»-ի անիվներն այս տարի պտտվեցին՝  Շիրակի մարզի հեռավոր և սահմանամերձ՝ Բյուրակն, Իսահակյան, Շիրակավան, Աշոցք, Ողջի,... Read more
26/10/2022
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Ղազանչի համայնքում  ևս օգնեց շատ դեռահասների մասնագիտության ընտրության կողմնորոշման հարցում: Ազգային արհեստի ու արվեստի  նկատմամբ հետաքրքությունն այստեղ ևս մեծ էր, պատանիները ոգևորությամբ մասնակցեցին վարպետաց դասերին, պատրաստեցին իրենց երևակայությամբ, ու մտքի թռիչքով  արվեստի հետաքրքիր գործեր՝ կենտրոնի մանակավարժների և շնորհալի դեռահասների օգնությամբ:   Դեկորատիվ և կիրառական արվեստն իր ծագմամբ ժողովրդական արվեստ է.... Read more
18/10/2022
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերը սահմանամերձ Բավրա համայնքում մեծ ոգևորությամբ և աշխատանքային հագեցած գրաֆիկով անցկացվեց: «Ընտանիք» կենտրոնի՝ ուլունքագործության, ասեղնագործության, թաղիքագործության, կարպետագործության, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, կավագործության հմուտ մանկավարժներն, վարպետության դասերը սկսեցին դեռահասներին արվեստի ու արհեստի հնագույն ճյուղերի պատմությունները ներկայացնելով: Դեռահասներից շատերը մասնագիտության... Read more