You are here
Նորություններ
44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության մշակութային շատ հաստատություններ Հայաստանում շարունակեցին իրենց ստեղծագործական աշխատանքը, լինել նաև արցախցի հայրենակիցների կողքին:
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններից շատերն հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մյուսները Արցախի շրջափակման պատճառով Արցախում են: Ներկայացումներ խաղալու համար ստիպված են հարյուր և ավելի կիլոմետրեր անցել, միայն թե փոքրիկ հանդիսատեսին ժպիտներ պարգևեն... Կարդալ ավելին
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը». ... Կարդալ ավելին
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաները ներկայացրին 17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծի, ֆրանսիացի առակագիր՝ Ժան դը Լա Ֆոնտենի կենսագրությունը, վերջինիս գրական աշխարհում թողած ժառանգությունը։ Այնուհետև համեմատություն անցկացրին հայ առակագիրների հետ, ինչպես նաև մեկնաբանվեց, թե ինչ է իրենից ներկայացնում թարգմանությունը։
Մեջբերենք․ «Թարգմանիչներին հազվադեպ են հիշատակում, մինչդեռ նրանք արժանի են Նոբելյան մրցանակի»։
Բաց դասին... Կարդալ ավելին
Տարբեր ազգերի նորաձևությունը մեկ հարթակում՝ «Ընտանիք» կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի սաները Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին նվիրված՝ ցուցադրեցին իրենց ձեռքով կարած հագուստներ։ Սաները տեսասահիկի միջոցով ներկայացրին աշխարհի ազդեցիկ գործարար կանանց ստեղծած բրենդների առանձնահատկությունները, նորաձևության աշխարհի գաղտնիքներն ու ոճի սահմանումները։ Խմբակի հագուստների նոր հավաքածուն ներառում էր ոճային ձևածքներով ինչպես ազգային, այնպես էլ այլազգերի հագուստները,... Կարդալ ավելին
Սուրբ Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած հիսուն օրերի շրջանը կոչվում է Հինունք կամ Հինանց շրջան, այսինքն` 50 օր, որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսի Հարությանը: Ինչպես Մեծ պահոց շրջանի կիրակիները, Հինունքի 7 կիրակիները նույնպես Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով անվանակոչված են առանձին անուններով՝ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի, Կարմիր Կիրակի, Երևման Խաչ, Համբարձում, Երկրորդ Ծաղկազարդ,... Կարդալ ավելին
Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը՝ հիմնվելով կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա, մինչ օրս հարստացնում է մարդու ներաշխարհը, ձևավորում գեղագիտական ճաշակ։ Արվեստի այս ճյուղը դարեր ի վեր եղել է հայ ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցը։ Առաքելությունը բոլոր ժամանակների համար նույնն է մնացել, այն բարձրի ու վեհի երկխոսությունն է հին և նոր ժամանակների խաչմերուկում։ Հենց այդ խաչմերուկ էլ ոլորտում իր ավանդն ու ներդրում է ունենում նաև ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը: Թատրոնի... Կարդալ ավելին
«Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին»։
... Կարդալ ավելին
Ի՞նչ է մազը, ժառանգականության ի՞նչ գործոնների հետ են կապված մազաթափությունն ու գլխամաշքի խնդիրները։ Այս ու կարևոր այլ թեմաների մասին կենտրոնի վարսավիրական արվեստի խմբակի սաները «Մազաբանություն՝ մազերի խնամք,բուժկանխարգելիչ ﬕջոցներ» խորագրով բազմաբովանդակ բաց դաս անցկացրեցին։
Բաց դասին սաները նախ տեսասահիկի միջոցով ներկայացրին օգտակար միջոցներն ու եղանակները, հիվանդությունների կանխարգելման ուղիները, որոնք նպաստում են վարսերը խնամելու և վնասակար ազդեցություններից պաշտպանելու: Այնուհետև սաները... Կարդալ ավելին
«Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը՝ կամավոր պարտապան»:
... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում կազմակերպվեցին 6-10, 11-13 և 14-18 տարիքային խմբերի համար Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված տոնական միջոցառումներ։ Դեկտեմբերի՝ 23, 24 և 26–ին կենտրոնի և Արցախից տեղահանված՝ Գյումրիում ապաստանած արցախցի սաների համար անցկացվեց «Ձմեռային հեքիաթ» խորագրով տոնական միջոցառում։ Տերունական աղոթքով և Աշոցքի հայ կաթողիկեների ժողովրդապետ՝ Տեր Հովսեփ Գալստյանի օրհնությամբ սկսվեց տոնական միջոցառումը, քահանան 6-13 տարեկան սաներին ներկայացրեց Սուրբ Ծնունդի... Կարդալ ավելին