You are here

«Ընտանիք» կենտրոն. սեղանի թենիսի մրցաշար

Նոյեմբերի 9-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ կենտրոնի սաների և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Շիրակի գյուղա
տնտեսական քոլեջի ուսանողների մասնակցությամբ:
Մրցաշարի նպատակն էր նպաստել սաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, ձևավորել առողջ ապրելակերպին հետևելու մշակույթ և խթանել հետաքրքրությունը սեղանի թենիսի նկատմամբ: 
Առաջնությանը ներկա էին մանկավարժներ, ծնողներ և սաներ: 
30 մասնակիցներ սկսեցին մրցապայքարը պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելու համար:  Մեծ էր յուրաքանչյուրի  մոտ հաղթանակի հասնելու ձգտումը: Դժվարին պայքարից հետո «Ընտանիք» կենտրոնի սաներ Սամվել Սարոյանը, Նելսիկ Սարոյան և  Գրիգոր Գրիգորյանը զբաղեցրեցին համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը: Կենտրոնի փոխտնօրեն Ս. Պետրոսյանը հաղթողներին հանձնեց  պարգևներ:
Ներկաները բարձր գնահատեցին մասնակիցների տեխնիկական ու տակտիկական հնարքները և նրանց մաղթեցին նորանոր բարձրունքներ սեղանի թենիսի բնագավառում:          
Ս. Վարդանյան

     

 
10/11/2017