Հոկտեմբերի 26-ին Գյումրի քաղաքում անցկացվեց <Գյումրի-2013> պարի բարեկամական փառատոն: Փառատոնի նպատակն էր խթանել ազգային պարարվեստի զարգացմանը: Փառատոնին մասնակցեցին 20 պարային խմբեր հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև Ջավախքից: <Ընտանիք> կենտրոնի պարային համույթը փառատոնին ակտիվ մասնակցության համար Գյումրու քաղաքապետարանի կողմից արժանացավ պատվոգրի և պարգևատրվեց հուշամեդալով:
Սեդա Հակոբյան