2013թ.-ի նոյեմբերի 24-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց <Վանաձոր-2 2013 պարի բարեկամական փառատոն»: Փառատոնը կազմակերպվել էր երկու քույր քաղաքների՝ Վանաձորի և Գյումրու քաղաքապետարանների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը մարզերի միջև: Փառատոնին մասնակցում էին Լոռու, Շիրակի, Աշտարակի, Արագածոտնի մարզերի և Երևան քաղաքի լավագույն պարային խմբերը, այդ թվում Գյումրու «Ընտանիք» կենտրոնի պարային համույթը: «Ընտանիք» կենտրոնի պարային համույթի աղջիկների նրբակերտ, հեզաճկուն, տղաների՝ խրոխտ կատարումները արժանացան ջերմ ընդունելության: «Ընտանիք» կենտրոնի սաները Վանաձորից տուն վերադարձան բարի հիշողություններով, վաստակած գավաթով և պատվոգրով:
Խմբավար Ս. Հակոբյան