You are here

«Ընտանիք» կենտրոն. «Ապրել խաղաղ»

 

     «Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը»
                                                                                                 Գարեգին Նժդեհ
 
Ապրիլի 25-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տոնական տրամադրություն էր. ազագրական երգ ու պարի խմբակի սաների նախաձեռնությամբ անցկացվեց  «Ապրել խաղաղ» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: 
Միջոցառումը սկսվեց հայ մանուկի ծնունդի բեմականացմամբ, ով դեռ օրորոցից սնվում է ռազմի երգերով և դաստիարակվում հայրենի օրրանը պաշտպանող քաջ մարտիկի ոգով: Ներկաներին հուզեց զինվոր որդու երդումը մայր հայրենիքին՝ նրա հայրենաշունչ խոսքերը հաստատակամ ու ճշմարիտ կերպով ամրանալով յուրաքանչյուրի սրտում: 
Միջոցառման ընթացքում սաները ներկայացրին հայ ժողովրդի պատմության հաղթական էջերից դրվագներ, քաջ ֆիդայինների, մարտիկների ազնիվ գործերն ու սխրանքները:  Նրանք հրաշալի կերպով մարմնավորեցին հարենիքի պաշտպաններին և գնահատեցին նրանց՝ հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անմնացորդ նվիրումն ու աննկուն կամքը:
Հայրենասիրական խրոխտ երգերն ու պարերը, բանաստեղծությունները, Արցախյան պատերազմից ցուցադրված հատվածները վառ ապացույց էին այն գաղափարի, որ հայ զինվորներն արժանի հետնորդերն են իրենց՝ հաղթանակը կռած պապերի, իրենք են սեփական հողի ու երկրի տերը և թույլ չեն տա որևէ մեկին խախտելու հայրենիքի անդորրը: 
Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց սաների կողմից տարբեր լեզուներով հնչած խաղաղության կոչերը: ‹‹Ապրել խաղաղ». ահա այսպիսի ցանկությամբ և պատրաստակամությամբ խաղաղասեր ‹‹զինվորները›› դիմեցին համայն աշխարհին: 
Միջոցառման ավարտին ներկաները հոտնկայս ծափահարեցին հայ զինվորի ամրակուռ, զորեղ, հերոսական կերպարի համար:
 
 Ս. Էլբակյան 
 

      

26/04/2018