You are here

«Ընտանիք» կենտրոնի սաները միջազգային մրցույթում ընդգրկվել են լավագույնների շարքում

 
ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մանրանկարչություն» խմբակի երկու սաների՝ Ալվարդ Ղարագյոզյանի և Անի Մարտիրոսյանի   աշխատանքները   «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության հայտարարած խաղաղության թեմայով նկարների և էսսեների 4-րդ ամենամյա  միջազգային մրցույթի սույն թվականի հունիսի 9-ին կայացած եզրափակիչ փուլում ընդգրկվել են բարձր միավորներ հավաքած 16 լավագույն աշխատանքների մեջ, իսկ Անժելա Պապիկյանը պարգևատրվել է «Մարդու և բնության ներդաշնակության լավագույն ուղերձ»  հատուկ անվանակարգում:  
Նշենք, որ մրցույթը  կրում է «Խաղաղության դասեր COVID 19-ից» խորագիրը:
Շնորհավորում և ստեղծագործական նորանոր նվաճումներ ենք մաղթում կենտրոնի «Մանրանկարչություն» խմբակի ղեկավար Վարդևար Շամամյանին և սաներին:
Մանրամասները հետևյալ հղմամբ՝  https://wfd.am/archives/6151?lang=hy&fbclid=IwAR2fmYTjs6n-thBg6wVgHLPhdt...
Աննման Մինասյան
 
   
10/06/2020