You are here

Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը:

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Օրվան համահունչ, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանրանկարչության խմբակի սաները՝ Ալինա Ռաշոյանը, Անի Պետրոսյանը, Ռիտա Պետրոսյանը, Յուրա Պոլեյանն ու Անի Մարտիրոսյանը ներկայացնում են իրենց աշխատանքները, իսկ երգարվեստի խմբակի սաները՝ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը, Ալեն Հարությունյանը և Գառնիկ Ավագյանը կատարում են ՀՀ պետական օրհներգը. խմբավարներ՝ Վարդևար Շամամյան և Արևիկ Թանաշեան: Շնորհավորում ենք բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ՝ մաղթում ամուր պետականություն և լուսավոր ապագա:

Տնօրենություն

https://www.facebook.com/100003056881042/videos/pcb.1665885880219311/278...

 
 
 
        
05/07/2020