You are here

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մասնակցությունը «Վերածնունդ»  միջազգային փառատոնին

Արդեն 11 տարի է «Վերածնունդ»  միջազգային փառատոնն իր շուրջն է համախմբում Հայաստանի և դրա սահմաններից դուրս կրթամշակութային հաստատությունների ստեղծագործական խմբերին։ Մարտի 12-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում անցկացվեց ամենամյա դարձած «Վերածնունդ» երգի և պարի միջազգային համերգ փառատոնը, որին գունեղ բեմական ելույթներով  մասնակցություն ունեցավ  նաև  ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարարվեստի խմբակը։ Ազգային, ժողովրդական մշակութային շատ գործեր կան, որոնք այսօր դուրս են մնացել ուշադրությունից, ու հենց այդ նպատակով ազգային, ժողովրդական  երգն ու պարը կենցաղ վերադարձնելու և ազգային ինքնության պահպանման ու տարածմանն ուղղված  քայլեր է կատարում  «Ընտանիք» կենտրոնը։ Համերգ-փառատոնը մշակութային  հարթակներից մեկն է, որտեղ ընտանիքցիները պատվով ներկայացան ու ներկայացրեցին հայ մշակույթը։ Սաների մշակութային ելույթները՝ հայկական պարեղանակները համեմված էին  գեղեցիկ բեմականցումներով։ «Վերածնունդ»  միջազգային փառատոնին ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի պարարվեստի խմբակի պարուսույց՝ Ալվարդ Մկրտչյանն ու սաները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշամեդալներով։ Համերգ-փառատոնին մասնակցել են հարևան Վրաստանի պարային խմբեր ևս։  «Վերածնունդ»  միջազգային փառատոնն առիթ էր նաև պարավեստում սաների կատարողական արվեստի փորձի փոխանակման։

12/03/2022