You are here

«Բարի Սամարացին» ներկայացման պրեմիերա

«Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին՝ երկրի վրա ապրելու արվեստին».

(Բրեխտ)

ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում պրեմիերա էր։ Թատերական արվեստի խմաբկի սաները թատրոնի միջազգային օրվան նվիրված բեմադրել էին Աստվածաշնչյան առակ՝ «Բարի Սամարացին»։ Մինչ բեմադրությունը հանդիսատեսի դատին հանձնելը, սաները ներկայացրեցին հայ և համաշխարհային թատերական արվեստի ստեղծման պատմության և ոլորտում հայտնի գործիչների թողած ժառանգության, բարոյախրատական առակի քրիստոնեական դաստիարակության խորհրդի մասին։ Պրեմիերային ներկա էր ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու մտորումների թատրոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը, մանկավարժներ և ծնողներ։ Սաների արտիստիկ կերպարների, թատերական խաղի մասին իր կարծիքն հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը․

«Թատրոնը հասարակության կրթության ու դաստիարակման մեծ դպրոց է, որտեղ մենք պարտավորություն ունենք՝ մեր գործն արժանավայել կատարելու։ Սաների խաղն անշուշտ անմիջական էր ու ոգևորող, մենք էլ մեր հերթին պարտավորենք ամեն բան անել, մեզ արժանի, պատմություն ունեցող քաղաքի մշակութային կյանքը շարունակող սերունդ պատրաստելու համար»,-ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։

Թատերական գործիչների հետ հանդիպումներ՝ թատերական միջավայրում, և «Բարի Սամարացին» ներկայացումը Գյումրու Մտորումերի թատրոնում խաղալու համար պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչը պարտավորեցնող է խմբակի սաների համար։

Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը պարարվեստի խմբակի սաներն էլ իրենց հերթին տոնական տրամադրություն փոխանցեցին։ Միջոցառմանը մասնակցում էր կենտրոնի թատերական և պարարվետսի խմբակների 30 սան:

29/03/2022