You are here

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մասնագիտական դասերը ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում

Երկարամյա համագործակցությունը ընտանեկան ջերմ մթնոլորտի է վերածվում, երբ երկուստեք նույն գաղափարներն ու նպատակներն ունեն: Այդպիսին է ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի և ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնի միջև համագործակցությունը։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակում մասնագիտական դասեր անցկացրեցին «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները:

«Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի մանկավարժ՝ Վարդևար Շամամյանն ու դեռահասները ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնի սաների համար գառզուական արվեստով մասնագիտական դասերն համեմեցին աշխարհահռչակ գեղանկարչի՝ Ժան Գառզուի կյանքի և վերջինիս արվեստի նրբությունների ներկայացմամբ։

Կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաներն էլ հասակակիցների հետ հաղորդակցվեցին ֆրանսերենով, միմյանց պատմեցի ֆրանսիական մշակութային արժեքների, ֆրանկոֆոնիայի պատմության մասին։ Կենտրոնի երգարվեստի խմբակի սաներն էլ ընտանեկան ջերմ միջոցառումն ամփոփեցին ֆրանսիական հայտնի երգերի կատարումներով։

23/05/2022