You are here

Մասնագիտական դասեր, գեղարվեստական միջոցառումների շարք,  միջմշակութային երկխոսության քննարկումներ Արցախի սրտում՝ Ստեփանակերտում, Ճարտար քաղաքում 

ԱՀ  Մարտունու շրջանի ճարտար քաղաքի կրթամշակութային հաստատություների դեռահասները  Ճարտարի արվեստի դպրոցում մասնակցեցին արհեստի ու արվեստի ճյուղերի մասնագիտական դասերին, ծանոթացան հայկական մշակույթի գոհարների կերտման պատմություններին, իսկ  տպավորությունների ու կարծիքների մասին կիսվեցին  «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» ծրագրի մեծ պաստառին։ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մշակութային հաջորդ կանգառը Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում էր։ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներն ու կենտրոնի սաներն Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ անցկացրեցին արվեստի ու արհեստի վարպետաց դասեր, գեղարվեստական ելույթներ։

 

 

20/06/2022