«Աշակերտական/ուսանողական ընկերություն» կրթական մոդելի գործառույթներն ու կարևորությունը․
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում թեմայի շուրջ Գերմանիայի «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ) - համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում « Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի (ԲԿԳ հիմնադրամ) և «Բիզնես և Կրթություն» Ասոցիացիայի ներկայացուցիչները խոսեցին ուսումնական հաստատություններում գործարար ընկերությունների ձևավորման մասին։ Մանրամասներ ներկայացրեց Գերմանիայի «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ) - համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար՝ Ուտե Ֆոկը, նշելով որ դրանց գործունեությունը ուսումնական գործընթացի մի մաս է ու կարևոր, որի միջոցով սովորողի ուսումնառությունը դառնում է նպատակային և կիրառելի։