You are here

«Սոցիալական ձեռնարկություն» գործառույթներն ու կարևորությունը թեմայով սեմինար

«Հայրենասիրությունը՝  հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում անցկացվեցին «Բարեկրթություն և խոսքի վարպետություն», «Աշակերտական ընկերություններ»  թեմաներով սեմինարներ, որը վարեց ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի տեղակալ՝ Անուշ Մկրտչյանը։ Վերջինս խոսեց ուսումնական հաստատությունում իրականացվող «Սոցիակալական ձեռնարկություն» փորձարարական ծրագրի մասին։ Ծրագրի մասնակիցները ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները և հասակակիցների հետ կիսվեցին փորձով։ Հնչեցին բազմաթիվ հարցեր դպրոցի սաների կողմից, որոնք պարզաբանեցին սեմինարի բանախոսն ու ծրագրի մասնակից ուսանողները։ «Ձեռնարկատիրական գործունեություն», «Աշխատանքային իրավունք», «Ինքնակենսագրություն»  թեմաների շուրջ մասնակից դեռահասներին օրենքի հստակ դրույթներն ու գործառույթները ներկայացրին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի մանկավարժները։

01/07/2022