«Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի միջոցառումների ակտիվ մասնակից սաներն, որպես խրախուսանք՝ այցելեցին պատմամշակութային վայրեր՝ Խոր Վիրապ, Նորավանք վանական համալիրներ, Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան։ Սաներին ներկաացվեց Խոր Վիրապ, Նորավանք վանական համալիրների, Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի մասին հետաքրքիր պատմություններ, փաստեր։ Սաները Պարույր Սևակի տուն-թանգարանում ասմունքեցին սևակյան իրենց նախընտրելի բանաստեղծությունները։ Բանաստեղծի ծննդավայրում սաները ծանոթացան նրա կյանքն ու գործը ներկայացնող մեծարժեք ցուցանմուշներին։ Տուն-թանգարանի ամեն մի անկյունում զետեղված Սևակին պատկանող անձնական իրերը, լուսանկարները ներկաներին փոխանցեցին նրա կենդանի շունչը: Մասնիկիցները տպավորված էին և ոգեշնչված:
14/06/2022