Հոկտեմբեր 7-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Արվեստը՝ արհեստ է ծնում» խորագրով բաց դաս-ցուցահանդես, որտեղ ներկայացված էին կենտրոնի գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ուլունքագործության,կավագործության խմբակների սաների ձեռքի աշխատանքները: Խմբակների սաները ներկայացրին հայ արժեքների կարևորությունն ու առանձնակի նշանակությունը հայ ավանդական ընտանիքներում, կենցաղում, ծանոթացրինլ ազգային, ժողովրդական ավանդույթները, ձևավորվեց հետաքրքրություն վերոնշյալ ճյուղերի նկատմամբ, ամրապնդվեց սաների մասնագիտական ունակությունները, զարգացավ վերջիններիս ազատ և ինքնուրույն ստեղծագործելու հմտությունները: Բաց դաս ցուցահանդեսին գորգագործության,կարպետագործության, թաղիքագործության, խեցեգործության և ուլունքագործության խմբակների սաները ներկայացրին հնագույն արհեստները, որոնք համարվում են անհետացող, բայց և այնպես դրանք պահպանվում ու տարածվում են: Յուրաքանչյուր սան իր աշխատանքը ներկայացնելիս զուգահեռ, պատմեց նաև, թե տվյալ արհեստներն ի՞նչ նշանակություն ու դեր են ունեցել, և շարունակում են ունենալ հայ մշակույթում ու կենցաղում: Սաները բաց դասի միջոցով մանրամասներ հայտնեցին նաև, թե Կովկասում այս արհեստներն ինչպես են կիրառվել, զարգացման ինչ ուղի են անցել, զարդանախշային ինչ առանձնահատկություններ են ունեցել: