You are here

Ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ և քննարկումներ՝ «Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոցում

«Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ձեռք էր բերել իրավունք՝ դպրոց-ճամբարի մասնակիցներին ցուցադրելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միտոյան Պրոդաքշնի» կողմից 2020 թվականին էկրանավորված Գյումրու պետական դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման՝ համանուն գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, և պատմում է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների օրհասական պահերին, հայորդիների հայրենիքի հանդեպ ունեցած սիրո հավաքական ուժի մասին, որը ստիպում է թողնել նույնիսկ հարսանիքն ու գնալ ճակատ՝ միանալով հայ զինվորին ու պաշտպանել հայրենիքի սահմանը։ Դեռահասներն այնուհետև դիտեցին՝ «Իմ բաժին պատերազմը» ֆիլմաշարը, որոնցում ներկայացված են հայորդիների ցուցաբերած հայրենասիրությունը, նվիրվածությունն ու խիզախությունը հայրենիքին: Սաները քննարկեցին ֆիլմերը, հայտնեցի իրենց կարծիքները հայրենիքի, հայրենասիրության սահմանների ու հայ զինվորի կարևոր առաքելության մասին:

02/07/2022