You are here

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Մենք ենք մեր քաղաքը» ստեղծագործական աշխատանքների մրցույթի

                                                                                                 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

                                                                                            «Մենք ենք մեր քաղաքը» ստեղծագործական աշխատանքների մրցույթի

Մրցույթի կազմակերպիչ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն

Մրցույթի թեմա

Գյումրու կոլորիտին բնորոշ աշխատանքներ

Մրցույթի նպատակ և խնդիրներ

  • Զարգացնել մասնակիցների ստեղծագործական միտքն ու կարողությունները
  • Ստեղծագործական աշխատանքների միջոցով  ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը
  • Բարձրացնել հետաքրքրությունը քաղաքին բնորոշ արհեստի և արվեստի ճյուղերի նկատմամբ
  • Բացահայտել շնորհալի դեռահասների ստեղծագործական ներուժն
  • Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը

Մրցույթին կարող են ներկայացնել հետևյալ ոլորտի աշխատանքներ.

  • Նկարչություն
  • Դեկորատիվ-կիրառական արվեստ
  • Ռադիոէլեկտրոնիկա

Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:                                        

Մրցույթի մասնակիցներ

Մրցույթին կարող են մասնակցել 6-18 տարեկան դեռահասներ:

Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.

  • 6-9 տարեկան,
  • 10-13 տարեկան,
  • 14-18 տարեկան:

Աշխատանքների ներկայացման պայմաններ

Աշխատանքներն ուղարկելիս կամ ներկայացնելիս անհրաժեշտ է նշել.

  • հեղինակի անունը, ազգանունը,
  • ստեղծագործության անվանումը,
  • տարիքը /խմբային աշխատանքի դեպքում մասնակիցների  տվյալները/,
  • կրթական հաստատությունը,
  • դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը,
  • էլ. hասցեն, հեռախոսահամարը,
  • բնակության հասցեն:

 Մրցույթի անցկացման և գնահատման կարգ

Մասնագիտական հանձնաժողովի կողմից մինչև օգոստոսի 31-ը կամփոփվեն մրցույթի արդյունքները և կորոշվեն նշյալ ոլորտներից մրցանակային աշխատանքները:

Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը, որակին և ստեղծագործական մոտեցմանը:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է մինչև օգոստոսի 28-ը ներառյալ ժամը 18:00:

 

Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ

Նկարները պետք է լինեն A2(420x594 մմ) կամ A3(297x420 մմ) չափի:

Դեկորատիվ-կիրառական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:

Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով և ցանկացած նյութով՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ,  մետաղ, կավ, փայտ և այլն:

 

Պարգևներ

Յուրաքանչյուր տարիքային խմբում վերոնշյալ ոլորտների մրցանակային տեղեր զբաղեցրած ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով:

Մրցանակային աշխատանքները կցուցադրվեն Գյումրու օրվան նվիրված քաղաքային միջոցառմանը, «Ընտանիք» և  Ջավախքի կրթամշակութային հաստատություններում:

 

Աշխատանքները ներկայացնել ներքոնշյալ փոստային և էլեկտրոնային  հասցեներով։

Շիրակի մարզ, քԳյումրի 3126,  Անի թաղամաս, 11փողոց, 5/2    

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ

Հեռախոս +374 312 6 64 07

Էլ. հասցե՝ s.petrosyan@entanik.am ,  info@entanik.am

Մրցույթի հայտարարությունը տեղադրված է նաև www.entanik.am կայք էջում

Ի գիտություն

Ուղարկված աշխատանքները վերադարձվում են:

                                    

 

Տնօրինություն                                                                                             05.06.2023թ.        

 

                

05/06/2023