You are here

Շնորհավոր 2024-2025 ուսումնական նոր տարի

«Սիրելի՛ սաներ, ծնողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Այսօր զարգացած պետություն ունենալու պարտադիր հրամայականը հզոր գիտելիքով, հմտություններով զինված քաղաքացիներ կերտելն է։ Այս առաքելությամբ արտադպրոցական կրթությունը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն. ուսումնական ամբողջ տարում, իրականացվելու են կրթամշակութային միջոցառումներ, որոնք նպաստելու են դեռահասների կարողությունների, հմտությունների բացահայտմանն ու դրանց զարգացմանը, ազգային արժեքների ճանաչմանը, պահպանմանն ու տարածմանը։ Ուսումնական նախորդ տարվա հաջողություններն ու ձեռքբերումները ոգևորում և պարտավորեցնում են մեզ՝ նոր ուսումնական տարում ավելիին ձգտելու և եռանդուն ջանքերով շարունակելու մեր աշխատանքը: Կրթություն-մշակույթ ամուր կապը՝ մեծ դերակատարություն ունի՝ հասարակության մեջ երեխայի ներդաշնակ զարգացման համար, ուստի կրթամշակութային գործին սատարելով է հնարվոր միայն, մեր պետության ու ժողովրդի առաջադիմության ու զարգացման ուղի հարթել:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, մաղթում ենք սաներին, մանկավարժներին արգասաբեր, արդյունավետ և նորանոր հաջողություններով հագեցած ուսումնական տարի»։

02/09/2024