«Անկախությունը բարձրագույն արժեք է, որը ժողովուրդներն ու ազգերը նվաճում են պայքարի և արյան գնով։ Անկախ պետականության շնորհիվ է հնարավոր պահպանել սեփական ինքնությունը, ազգային արժեքներն ու կրթել այդ անկախությանը տեր կանգնելու պատրաստ սերունդներ»։
«Անկախության գինը» խորագրով գեղարվեստական միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով և մեկ րոպե լռության հարգանքի տուրքով՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհած հայ քաջորդիների անմահ հիշատակին:
Պետականության կարևոր նախապայմաններից մեկն ազգային դաստիարակությունն է, հենց այս առաքելությամբ սաները գեղարվեստական ելույթներով, արժևորեցին ժողովրդի հավաքական ջանքերով ձեռք բերած անկախության գինը, ազատ և անկախ hայրենիք ունենալու գաղափարը: Հայրենասիրական նվիրումով սաները կատարեցին ազգային, ժողովրդական երգարվեստի լավագույն ստեղծագործությունները, որոնցում արտահայտված են հայ ժողովրդի հաղթական ոգին, սեփական հայրենիքում ապրելու և արարելու գիտակցումը։ Միասնության, համերաշխության և ազգային համաձայնության մեջ է պետականության պահպանման բանալին:
Միջոցառմանը պատվոգրերով պարգևատրվեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը, փոխչեմպիոն հռչակված Սանասար Մանուկյանը, լավագույն արդյունքներ ցուցաբերած սաներ՝ Վիգեն Ղալաչյանը և Յուրի Կրոմովը, շնորհակալագիր շնորհվեց նաև մարտական արվեստի խմբավար՝ Սարգիս Վարդանյանին, առաջնությանը սաների գերազանց պատրաստվածության և Հայաստանը պատվով ներկայացնելու համար:
Գեղարվեստական միջոցառումն ամփոփվեց խաղաղության ուղերձով: