You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի շրջանակներում մասնագիտական կողմնորոշման և վարպետության դասեր անցկացվեցին Ջավախք աշխարհի կրթամշակութային հաստատություններում

Եռօրյա այցի առաջին կանգառն Ախալցիխեի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում էր: «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները՝ պարարվեստի, գեղանկարչության, վիտրաժային նկարչության, կարպետագործության, թաղիքագործության, կավագործության, ուլունքագործության, ասեղնագործության, կվիլինգի, բատիկի վարպետության դասերն համեմեցին՝ ազգային ավանդական երգ ու պարով։ Վարպետաց դասերը մշակութային երկխոսություն է նաև ջավախահայ սաների համար, սա լավագույն հնարավորությունն է սովորել այն, ինչ իրենց կենտրոնում չեն ուսուցանում:

Հայկական դուդուկի ու դհոլի խրոխտ հնչյուններով, կենտրոնների մանկավարժները, սաներն ու ջավախահայ մեր հայրենակիցները միասնական շուրջ պար բռնեցին Ախալցիխեի կենտրոնական հրապարակում: 30 տարի անց հայկական նվագարանների կատարումը Ախալցիխեի Ռուսթավելի հրապարկում ևս մեկ անգամ փաստեց համախմբվածության, միասնական ոգու և ազգապահպանության մասին:

12/10/2024