Մեծ բանաստեղծի՝ Վահան Տերյանի հայրենի գյուղի տուն-թանգարանում սաները ծանոթացան բանաստեղծի նիստուկացին, կենսակերպին, ստեղծագործական ուղուն։ Թանգարանում ցուցադրված են բանաստեղծի երկերի հայերեն, ռուսերեն, և այլ լեզուներով հրատարակություններ, տերյանագիտական ուսումնասիրություններ, նրա տեքստերով գրված երաժշտության նոտաներ։ Ցուցասրահում ներկայացված են Վահան Տերյանի կյանքի 7 կարևորագույն փուլերը. մանկության տարիները, Լազարյան ճեմարանում ուսանողական կյանքը, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հետ ունեցած հանդիպումները, թարգմանչական, գիտական, հասարակական և քաղաքական գործունեությունը, ինչպես նաև իր կյանքի վերջին օրերը Օրենբուրգում: Թանգարանի հարևանությամբ գտնվում է՝ Սուրբ Կարապետ եկեղեցին, որը 1859 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։ Եկեղեցում ««Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաներն օրհնություն ստացան հոգևոր հովվից, միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված:
14/10/2024