«Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սաները հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից՝ Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը բացեցին, վերջինիս կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնելով: Սաները Երվանդ Քոչարի արվեստով ոգեշնչված վրձնել էին «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին: Ստեղծագործական աշխատանքներում արտացոլված էր հայոց էպոսի հերոսների՝ հայի գենի դյուցազնական ուժը, հայրենիքի նվիրումն ու ազնվությունը: Երվանդ Քոչարի աշխատանքներից թերևս ամենահայտնին՝ Սասունցի Դավթի արձանը, նկարել էր խմբակի սան՝ Արթուր Հարությունյանն, ով մանրամասն ուսումնասիրել էր գեղանկարչի ստեղծած արվեստի կատարողական տեխնիկան, էսքիզներից մինչև քանդակագործություն: Ցուցահանդեսի կարևոր ձեռքբերումներից էր արվեստի՝ հնի և նորի ներդաշնակության միաձուլումը: Երվանդ Քոչարի ստեղծագործություններում սաները փորձել էին կիրառել նաև 19-րդ դարասկզբի ավանգարդիստական/տարածականություն/ ուղղության ոճը: Ցուցահանդեսը լավագույն առիթ էր սաներին հաղորդակից դարձնել արվեստի երկու՝ մանրանկարչության և գեղանկարչության ճյուղերին, դարերով ստեղծված կերպարվեստի պատմությանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներ, ծնողներ, սաներ: Վերջիններս կիսվեցին տպավորություններով և մաղթեցին սաներին ստեղծագործական նոր ձեռքբերումներ: